Tuesday, 23 04 2024
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները

Մոսկվայի «վախեցած» աջակցությունը նախկիններին․ Քոչարյանն ու մյուսները հույսները պետք է դնեն իրենց վրա

«Ռուսաստանը շատ զգուշավոր է վերաբերվում այն բոլոր իրադարձություններին, որոնք տեղի են ունենում Հայաստանի ներքաղաքական կյանքում»,-լրագրողների հետ զրույցում մի քանի օր առաջ ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդմանը և ՍԴ-ի ու ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին: «Մենք շահագրգռված ենք, որ այստեղ կայունություն և առավելագույն հասարակական փոխըմբռնում լինի։ Մենք, իհարկե, շահագրգռված ենք նաև, որ այն ուժերը, որոնք հասկանում են հայ-ռուսական հարաբերությունների, մեր ռազմավարական փոխգործակցության կարևորությունը, ծանրակշիռ դեր խաղան երկրի ներքաղաքական կյանքում»,- ասել է դեսպանը:

Կոպիրկինի լակոնիկ պատասխանը մի քանի ենթաշերտ ունի։

Նույնիսկ հռետորաբանության մակարդակում Մոսկվայի վերաբերմունքի փոփոխությունն ակնառու է։ Եթե դեռ մեկ տարի առաջ Մոսկվան իրեն թույլ էր տալիս հանդես գալիս Ռոբերտ Քոչարյանին աջակցող բացահայտ հայտարարություններով ու անգամ Ռուսաստանի ԱԳՆ հայտարարություններում քիչ չէին ոչ դիվանագիտական ձևակերպումները, ապա այսօր դեսպանն ինքն է օգտագործում «զգուշավոր» արտահայտությունը՝ ակնհայտորեն չցանկանալով նեղացնել Հայաստանի իշխանությանն ու հասարակությանը։

Սա նշանակում է, որ Մոսկվայում հետհեղափոխական իրողությունները համարում են անշրջելի ու այլևս խաղադրույք չեն կատարում հին համակարգի և նրա ռեստավրացիոն ձգտումների վրա։ Ռուսական էլիտան հասկացել է, որ խնդիրը ոչ թե Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է, այլ՝ Հայաստանի հասարակությունը, որն ավելի է կոնսոլիդացվելու, եթե հեղափոխության դեմ արտաքին ինտերվենցիայի վտանգ տեսնի։ Այլ խոսքով՝ Մոսկվայում հասկացել են, որ ավելի լավ է՝ խաղի որոշակի կանոններ հաստատել Նիկոլ Փաշինյանի թիմի հետ, քան՝ Հայաստանում էապես կորցնել ազդեցությունը՝ հասարակության կողմից մերժված ուժերի վրա խաղադրույք կատարելով, մանավանդ, որ հին համակարգն ամբողջացնող ուժերն անցած երկու տարիներին ապացուցեին, որ քաղաքական ռեբրենդինգի ռեսուրս չունեն և անկարող են հասարակությանը ներկայանալ կրեատիվ խոսքով։

Մյուս կողմից՝ Մոսկվան շարունակում է տողատակով հասկացնել, որ ոգևորված չէ այն գործընթացներով, որ տեղի են ունենում նախկին համակարգի առանցքային ներկայացուցիչների շուրջ։ Իհարկե, այս պարագայում գործ ունենք, այսպես կոչված, վիրտուալ համերաշխության կամ բարոյական աջակցության հետ, որը ոչ մի կերպ չի կարող բալասան լինել Քոչարյանի, Սարգսյանի կամ Հրայր Թովմասյանի համար։ Ավելին՝ տպավորություն է, որ Պուտինի իշխանությունը սկզբունքորեն հակադրվում է հեղափոխության գաղափարին՝ ինքնապաշտպանության բնազդից ելնելով, ու ավելի շատ ապահովագրում է իրեն, քան աջակցում է Քոչարյանին ու մյուսներին։

Ռուսաստանի դեսպանի հարցազրույցը պետք է անկեղծորեն հիասթափեցներ Հայաստանի նախկին համակարգի ներկայացուցիչներին, որոնք այլևս հույսները պետք է կտրեն օտար աջակցությունից։ Իհարկե, սա հավասարազոր է քաղաքական «ինքնասպանության» խոստովանության, որովհետև Հայաստանի հասարակությունը նախկինների համար առայժմ մեկ կարգավիճակ է տեսնում, որը որևէ աղերս չունի քաղաքական գործունեության հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում