Thursday, 25 04 2024
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610

Հայաստանն ակտիվացնում է ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները. իդեալական տարբերակ՝ Հարավային Կովկասի համար

Հայկական Զինված ուժերի զորախումբն այս տարի մասնակցելու է Վրաստանում կայանալիք բազմազգ զորավարժություններին: Այս մասին հինգշաբթի օրը՝ փետրվարի 27-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած ասուլիսին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին, որն այս շաբաթ երկօրյա պաշտոնական այցով ժամանել էր Հայաստան:

«Մեծ ուրախություն է, որ Հայաստանի Զինված ուժերը Վրաստանում մասնակցելու են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների բազմազգ վարժանքին», – ասել է Վրաստանի պաշտպանության նախարարը:

Ի՞նչ նշանակություն ունեն ՆԱՏՕ-ի զորավարժությունները

Սրանք բազմազգ զորավարժություններ են, որոնք անցկացվում են ամեն տարվա ամռան ամիսներին՝ ՆԱՏՕ-ի (Հյուսիսատլանտյան դաշինք) անդամ և գործընկեր պետությունների ձևաչափով: Ըստ էության, սրանք Միացյալ Նահանգների (ԱՄՆ) հովանու ներքո անցկացվող վարժանքներ են, քանի որ դրանց հիմքում Հյուսիսատլանտյան դաշինքի առաջատար այս պետության և ՆԱՏՕ-ի անդամակցմանը ձգտող Վրաստանի ռազմաքաղաքական համագործակցությունն է: Այս շարքում կարելի է նշել, օրինակ, «Agile Spirit» («Ճարպիկ ոգի») և «Noble Partner» («Արժանի գործընկեր») բազմազգ զորավարժությունները, որոնց Հայաստանը նախկինում մասնակցել է կամ առնվազն հրավիրվել է մասնակցելու: Իսկ Հայաստանից, Վրաստանից և Միացյալ Նահանգներից բացի՝ հրավիրվում են նաև ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր մի շարք երկրներ, օրինակ՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Թուրքիան, Ուկրաինան, Բուլղարիան, Սլովենիան, Ադրբեջանը և այլն: Ադրբեջանի և Հայաստանի համատեղ մասնակցության հարցը, բնականաբար, առաջացնում է որոշ խնդիրներ: Եղել են դեպքեր, երբ Հայաստանն է մասնակցել այս կամ այն վարժանքներին, բայց Ադրբեջանը չի մասնակցել, և եղել են դեպքեր, երբ հայկական կողմը վերջին պահին չեղարկել է իր մասնակցությունը, և դրանից հետո մասնակիցների ցուցակում ընդգրկվել է Ադրբեջանը:

Թե ինչպես կլինի այս տարի՝ ցույց կտան հետագա զարգացումները: Բայց այս պահի դրությամբ շատ կարևոր է հասկանալ, թե Հայաստանի մասնակցությունը Վրաստանում՝ ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող զորավարժությանը, նեղ ռազմական նշանակությունից բացի, քաղաքական ի՞նչ նշանակություն ունի ոչ միայն հայ-վրացական հարաբերությունների համար, այլև Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության խորացման տեսանկյունից:

ՆԱՏՕ-ն՝ իբրև անվտանգության այլընտրանքային համակարգ

Հայտնի է, որ Հայաստանը Ռուսաստանի Դաշնության ռազմավարական դաշնակիցն է, ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) անդամ պետություն: Որքանո՞վ է Ռուսաստանը վստահելի՝ իբրև ռազմավարական դաշնակից և որքանո՞վ է ՀԱՊԿ կոչվող ռազմաքաղաքական կազմակերպությունը օգնում Հայաստանի անվտանգության ամրապնդմանը և ռազմական ուղղակի սպառնալիքներին դիմագրավելու գործին՝ քննարկման այլ թեմա է: Պարզ է, իհարկե, որ այստեղ կան լուրջ հարցեր, որոնք մինչ օրս սպառիչ պատասխան չեն ստացել: Բայց ամեն դեպքում ակնհայտ է, որ Հայաստանն այսօր, ըստ էության, անվտանգության այլ համակարգում է, քան այն դաշինքը, որին հարևան Վրաստանն ձգտում անդամակցել, եթե չասենք՝ հակադիր, մրցակից բևեռում է:

Բայց չենք մոռանում, որ Սառը պատերազմը վաղուց ավարտվել է, «երկաթե վարագույրը» վաղուց արդեն չկա, ու ժամանակակից աշխարհն, իր նորագույն տեխնոլոգիաներով, ավելի բարենպաստ պայմաններ է ստեղծում զարգացող երկրների համար՝ բազմազանեցնելու իրենց արտաքին քաղաքականությունն ու ռազմական դիվանագիտությունը: Անշուշտ, Արևմուտք-Արևելք կամ ԱՄՆ-Ռուսաստան աշխարհաքաղաքական մրցակցությունն այսօր էլ պահպանվում է, բայց Հայաստանը, շնորհիվ իր արտաքին քաղաքականության առանձնահատկությունների, շնորհիվ իր դիվանագիտական ճկունության, կարողանում է բարեկամական, բարձր մակարդակի հարաբերություններ պահպանել աշխարհաքաղաքական մրցակից կամ հակառակորդ տարբեր տերությունների մինչև՝ ինչպես, օրինակ, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների կամ Միացյալ Նահանգների և Իրանի, Ռուսաստանի և Վրաստանի, Իրանի և Իսրայելի և այլն: Դիվանագիտության հենց այս տրամաբանության մեջ են տեղավորվում Հայաստան-ՆԱՏՕ գործընկերային հարաբերությունները:

Տեսականորեն, իհարկե, ՆԱՏՕ-ն անվտանգության համակարգի հրաշալի այլընտրանք է գլխավորապես ձևական նշանակություն ունեցող ՀԱՊԿ-ին: Բայց, նախ, Երևանը երբևէ ցանկություն չի հայտնել անդամակցելու Հյուսիսատլանտյան դաշինքին, նման քաղաքականություն չկա, երկրորդն էլ՝ ներկայիս պայմաններում դա պարզապես իրատեսական չէ՝ մի շարք պատճառներով: Բայց դա չէ հարցը: Ամեն դեպքում ոլորտի մասնագետներն ասում են, որ ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ համագործակցության շնորհիվ Հայաստանը լուծում է մի շարք կարևոր խնդիրներ, օրինակ՝ բարեփոխումների իրականացումը բանակում, Զինված ուժերի տարբեր օղակների, ենթակառուցվածքների արդիականացումը, շատ կարևոր փորձի ձեռքբերումը միջազգային խաղաղապահ առաքելությունների կազմում, լրացնում է անվտանգության ոլորտի որոշ բացեր, մի խոսքով՝ ստանում է այն, ինչ չի ստանում Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ համագործակցության շրջանակներում: Ըստ էության, սա փոխլրացման քաղաքականությունն է, որին այս կամ այն մոդելով հետևել են նախորդ բոլոր երեք նախագահների վարչակազմերը: Իսկ վարչապետ Փաշինյանի վարչակազմը կշարունակի՞ քաղաքական նույն գիծը, թե՞ արտաքին քաղաքականության այս կոնցեպտում կարող են որոշ փոփոխություններ, ճշգրտումներ կամ վերանայումներ լինել: Այս իմաստով ակտիվությունը ՆԱՏՕ-ի ուղղությամբ կարող է շատ կարևոր ցուցիչ լինել:

https://www.tert.am/news_images/988/2961691_1/15258864224295.thumb.jpg

Հայ-վրացական «պրագմատիկ» ռազմական համագործակցությունը

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին իր խոսքում նշել է, որ հայկական կողմի հետ խոսել են տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելու և միասնական ջանքերով տարածաշրջանում վերջնական խաղաղության և կայունության հասնելու մասին: Ընդհանրապես պաշտոնական Թբիլիսին իր հռետորաբանության մեջ միշտ կարևոր տեղ է հատկացնում տարածաշրջանային անվտանգությանն ու տարածաշրջանային համագործակցությանը: Վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն նույնպես մեծ կարևորություն է տալիս տարածաշրջանային համագործակցությանը՝ ասելով, որ մենք՝ հարավկովկասյան երկրներս, պետք է միասին ապահովենք տարածաշրջանի անվտանգությունը: Այս իմաստով թե՛ հայ-վրացական ռազմաքաղաքական հարաբերությունների զարգացումը երկկողմ ձևաչափով և թե՛ բազմակողմ համագործակցության զարգացումը, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող նմանատիպ զորավարժությունները կարևոր են և օգտակար:

«Եթե մեր երկու երկրների քաղաքացիական պաշտոնյաները համագործակցում են, ապա պետք է համագործակցեն նաև զինվորականները: Սա շատ նորմալ է: Սա Վրաստանի պաշտպանության ներկայիս նախարարի առաջին այցն է և այն, իհարկե, հետաքրքիր է: Անշուշտ, պետք է նշել, որ Վրաստանի և Հայաստանի ռազմական համագործակցության զարգացման հարցը բավական պրագմատիկ է թեկուզ այն պատճառով, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ Վրաստանը ձգտում է միանալ ՆԱՏՕ-ին: Այնպես որ չեմ կարծում, թե լուրջ հեռանկարներ կան: Բայց այն, ինչ հնարավոր է անել, պետք է անել», – «Առաջին լրատվական»-ի զրույցում նշեց Գելա Վասաձեն:

ՆԱՏՕ-ի «պրովայդերը»

Անդրադառնալով այն հարցին, թե որքանո՞վ է Վրաստանը նպաստում Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացմանը՝ մեր զրուցակիցն ասում է, թե Վրաստանը ՆԱՏՕ-ի «պրովայդերն» է Հարավային Կովկասում և կատարում է իր այդ գործառույթը: Իսկ ՆԱՏՕ-ն էլ իր հերթին աշխարհի ամենաառաջադեմ ռազմաքաղաքական դաշինքն է աշխարհում տեխնոլոգիական և քաղաքական առումներով: Հետևաբար, ՆԱՏՕ-ի փորձին ծանոթանալն ամենևին էլ չի խանգարի հայ զինվորականներին:

Իդեալական տարբերակը՝ Հարավային Կովկասի համար

Վասաձեն, իհարկե, չի մոռանում ընդգծել, որ տարածաշրջանային անվտանգությունն ուժեղացնելու և կայունություն հաստատելու համար առաջին հերթին պետք է լուծել առկա կոնֆլիկտները: Սա իդեալական հեռանկարն է, որին պիտի ձգտեն հարավկովկասյան ժողովուրդները: Եվ ընդհանրապես, վրացի փորձագետի համոզմամբ, Հարավային Կովկասի համար իդեալական տարբերակը բոլոր երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի անդամակցումն է Հյուսիսատլանտյան դաշինքին:

Վրաստանը արդեն իսկ ՆԱՏՕ-ի անդամ է

Ինչ վերաբերում է Վրաստան-ՆԱՏՕ հարաբերություններին, ապա չնայած շատ ու շատ սկեպտիկների կարծիքներին՝ Գելա Վասաձեն հավատացած է, որ եվրատլանտյան կողմնորոշում ունեցող Վրաստանի անդամակցումը ՆԱՏՕ-ին ամենևին էլ սարերի ետևում չէ: Ավելին, վրացի փորձագետն ասում է, որ ինչ-որ առումով Վրաստանն արդեն իսկ ՆԱՏՕ-ի անդամ է: Նրա խոսքերով՝ այսօր Վրաստանը համագործակցության այնպիսի մակարդակ ունի Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի հետ, որ ֆորմալ անդամակցումը սկզբունքային նշանակություն չունի Վրաստանի համար:

«Ռազմատեխնիկական համագործակցության տեսանկյունից անդամակցումը սկզբունքային նշանակություն չունի: Այն ունի քաղաքական նշանակություն: Այլ հարց է, որ մեր իշխանությունները մինչև վերջ չեն օգտագործում ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները՝ ճիշտ այնպես, ինչպես մինչև վերջ չեն օգտագործում Եվրամիության հետ հարաբերությունները՝ Վրաստանի զարգացման ու առաջխաղացման նպատակով: Բայց ակնհայտ է, որ ֆորմալ անդամակցումը ՆԱՏՕ-ին այսօր այդքան կարևոր չէ Վրաստանի համար, որքան բանակաշինությունն ու ժողովրդավարական ինստիտուտների կառուցումը», – ասում է Վասաձեն՝ ընդգծելով, որ ՆԱՏՕ-ն ռազմաքաղաքական և արժեքահեն դաշինք է, որը կարևորում է ժողովրդավարությունը, ազատ խոսքը, ազատ ընտրությունները, իրավական պետությունը:

Ռազմական չափանիշներով Վրաստանը, ըստ Վասաձեի, պատրաստ է անդամակցելու ՆԱՏՕ-ին: Բայց արդյո՞ք պատրաստ է ժողովրդավարության, մարդու իրավունքների, ազատ ընտրությունների չափանիշներով. իր իսկ բարձրացրած հարցին վրացի քաղաքագետը պատասխանում է՝ հենց դա պիտի ապացուցի Վրաստանը:

«Եթե մենք պատրաստ չենք, ապա ես կարծում եմ, որ հարկավոր է նախ պատրաստվել, կատարել «տնային աշխատանքը» և հետո միայն ձևակերպել անդամակցումը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում