Նախկին փոխնախագահ Ջո Բայդենը մեծ տարբերությամբ հաղթել է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության առաջնային ընտրություններում Հարավային Կարոլինայում, հաղորդում է The New York Times-ը:
Բայդենի օգտին քվեարկել է ընտրողների 48.4 %-ը: Նրան հետևում են սենատոր Բեռնի Սանդերսը (19.9 %), գործարար Թոմ Սթեյերը (11.3 %), սենատոր Փիթ Բութիջիչը (8.2 %): Մի քանի նահանգներում վատ արդյունքներ գրանցելուց հետո Սթեյերը հայտարարել է, որ դուրս է գալիս նախագահական մրցավազքից:
Առաջնային ընտրություններից առաջ 77-ամյա Ջո Բայդենը, որը ֆավորիտ էր համարվում դեմոկրատների շրջանում, պարտվեց Այովայում, Նյու Հեմփշիրում և Նևադայում: Առաջատարը Բեռնի Սանդերսն է: