Անկարայում ձերբակալել են Sputnik գործակալության երեք աշխատակիցների, որոնց վրա նախկինում հարձակվել էին Հաթայ նահանգի մասին հոդվածի պատճառով, հայտնում է տեղական Sözcü պարբերականը:
Փետրվարի 29-ին, Երևանի ժամանակով ժամը 11.30-ի սահմաններում, Անկարայում անհայտ անձինք փորձել են ներխուժել երեք լրագրողների բնակարաններ՝ մեղադրելով նրանց հայրենիքի դավաճանության մեջ: Նրանք ազգայնական կարգախոսներ, վիրավորանքներ և սպառնալիքներ են բղավել և փորձել են կոտրել դռները: Դրանից հետո Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է լրագրողներին:
Պարբերականի տվյալներով, կալանավորման պատճառը գործակալության կայքում հրապարակված «Գողացված նահանգ. Ինչու է Ֆրանսիան Սիրիայի մի մասը հանձնել Թուրքիային 80 տարի առաջ» վերնագրով հոդվածն է:
ՌԴ դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչևը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին անհապաղ հետաքննել լրագրողների վրա հարձակումը, նշելով, որ հակառակ դեպքում կլարվեն ռուս-թուրքական հարաբերությունները: