Ամերիկյան Վաշինգտոն նահանգի նահանգապետ Ջեյ Ինսլին տարածաշրջանում հայտարարել է արտակարգ դրություն՝ երկրում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքից հետո: Տեղեկատվությունը հրապարակվել է քաղաքական գործչի կայքում:
«Մեր առաջնահերթությունն է այժմ դանդաղեցնել այդ վիրուսի տարածումը»,- հայտարարել է Ինսլին: Նա հիշեցրել է հիգիենայի կանոնների պահպանման կարևորությունը. ձեռքերը լվանալ, ախտահանել մակերևույթները, որոնց հաճախ դիպչում են, և հիվանդության ժամանակ տնային ռեժիմ:
Ավելի վաղ Վաշինգտոն նահանգում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը: Մահացել էր 50 տարեկան մի կին, որը չէր մեկնել երկրից: