Ամերիկյան պահպանողականների միության համաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին գրկել և համբուրել է ամերիկյան դրոշը, որի տեսաձայնագրությունը հրապարակվել է C-SPAN-ում:
Երկժամանոց համաժողովի վերջում պետության ղեկավարը մոտեցել է բեմահարթակին ամրացված դրոշին, գրկել այն և համբուրել:
Այդ կերպ նախագահը կրկնել է իր հայտնի ժեստը, որը մեմ է դարձել: Առաջին անգամ ԱՄՆ դրոշի հետ Թրամփը գրկախառնվել է 2016 թվականի նախագահական ընտրարշավի ժամանակ: