Ամերիկացի միլիարդատեր Թոմ Սթեյերը դուրս է եկել Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածուների նախընտրական արշավից: Այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ վկայակոչելով Սթեյերի ներկայացուցչին:
Միլիոնատերը հիշեցրել է, որ եթե նա չունենա հաղթանակի հնարավորություն, ապա կդադարեցնի իր մրցավազքը:
«Անկեղծ ասած, նախագահի պաշտոնի համար պայքարում ես հաղթանակի հնարավորություն չեմ տեսնում»,- հավելել է նա:
Սթեյերի խոսքով՝ ինքը կաջակցի դեմոկրատների ցանկացած թեկնածուի: Նա կարծում է, որ «ցանկացած դեմոկրատ միլիոն անգամ ավելի լավ է», քան պետության ներկա ղեկավար Դոնալդ Թրամփը: