Thursday, 28 03 2024
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց

Տոնոյանն ու Ղարիբաշվիլին Երևանում ընդգծեցին հայ-վրացական ժողովրդավարական ընդհանրությունը․ Թբիլիսին փոխում է վերաբերմունքը

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին այս շաբաթ երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում էր։ Վրաստանի նախկին վարչապետը, որը 2019 թ․ սեպտեմբերին է նշանակվել պաշտպանության նախարարի պաշտոնում, Հարավային Կովկասում իր առաջին պաշտոնական այցն է կատարում այս նոր կարգավիճակում՝ այցելելով Հայաստան։

Փետրվարի 27-ին ՀՀ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում Վրաստանի պաշտպանության նախարարի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է Հայաստանի և Վրաստանի  պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների՝ Դավիթ Տոնոյանի և Իրակլի Ղարիբաշվիլու առանձնազրուցը, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հանդիպման արդյունքներով նախարարները ստորագրել են ՀՀ ՊՆ-ի և Վրաստանի ՊՆ-ի միջև պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության 2020 թ ծրագիրը։ Ծրագիրը ներառում է զինվորական կրթության, խաղաղապահության և լեռնային պայմաններում զինվորականների պատրաստության ոլորտներում համագործակցություն։

Բանակցություններից հետո կողմերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, Հայաստանի պաշտպանության նախարարը մամուլի ներկայացուցիչներին ասել է, որ իր վրացի գործընկերոջ հետ հանդիպմանը քննարկվել են հայ-վրացական երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը առնչվող մի շարք հարցեր։ Դավիթ Տոնոյանը նաև շնորհակալություն հայտնել Վրաստանի ՊՆ ղեկավարին` հարավկովկասյան տարածաշրջանում իր առաջին պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն կատարելու համար:

Իրակլի Ղարիբաշվիլին իր հերթին կարևոր տեղեկություն է հաղորդել Հյուսիսատլանտյան դաշինքի հետ երկու երկրների համագործակցության մասին՝ նշելով, որ ՀՀ Զինված ուժերի զինծառայողներն այս տարի մասնակցելու են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների ձևաչափով Վրաստանում կայանալիք 2020 թ բազմազգ զորավարժություններին։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է վրացագետ Ջոնի Մելիքյանը:

– Պարոն Մելիքյան, ի՞նչ կասեք Վրաստանի պաշտպանության նախարարի ընդհանուր այցի, ստորագրված ռազմական երկկողմ համագործակցության ծրագրի և Վրաստանում կայանալի ՆԱՏՕ բազմազգ վարժանքներին հայ զինծառայողների մասնակցության մասին։ Խոսքը «Noble Partner» («Արժանի գործընկեր») ամենամյա զորավարժությունների մասի՞ն է։

– Նախ, ասեմ՝ ինչն էր հետաքրքիր այս այցի հետ կապված։ Առաջինը, սա Ղարիբաշվիլու առաջին տարածաշրջանային այցն է պաշտպանության նախարար, ինչպես նաև Անվտանգության խորհրդի քարտուղար դառնալուց հետո։ Այս պահին նա երկու զուգահեռ պաշտոն է զբաղեցնում։ Եվ կարևոր է, որ այցի երկրորդ օրը Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ, ինչը ավելի է լայնացնում երկկողմ համագործակցության ոլորտները։

Երկրորդը, բացի այն, որ տարածաշրջանային այց է, պատասխան այցն է, քանի որ նախորդ տարի մեր պաշտպանության նախարարն էր այցելել Վրաստան, շատ կարևոր է նաև այն, որ նախարարների ճեպազրույցի ընթացքում շեշտադրվեցին ժողովրդավարական արժեքների մեր ընդհանուր ընկալումները, և նշվեց, որ բացի այն հանգամանքը, որ մենք բարեկամական ազգեր ենք և բարիդրացիական, գործընկերային հարաբերություններ ունենք, նաև երկու երկրներում ժողովրդավարությունը բավական բարձր մակարդակի վրա է, ինչն ընկալվում է երկու կողմերի մոտ: Սա ավելի շատ է մեզ իրար մոտեցնում։ Եվ այս պարագայում պետք է ֆիքսել, որ մենթալիտետով, ընդհանուր արժեհամակարգով մենք և վրացիները ավելի մոտիկ ենք, քան վրացիներն ու իրենց ռազմավարական գործընկերը՝ Ադրբեջանը։ Ուստի կարելի է շեշտադրել այս հանգամանքը, որ Հայաստանի և Վրաստանի միջև կա այդ մոտիկությունը՝ կապված ժողովրդավարական արժեքների հետ։

Կարևոր է նաև այն, որ տարածաշրջանային անվտանգության մասին խոսելիս՝ շեշտադրվում է, որ երկու երկրների համագործակցությունը, ծրագիրը, որ ստորագրվում է, հնարավորություն է տալիս մեզ թե՛ համագործակցելու և խորացնելու համագործակցությունը ռազմական ոլորտի սպեցիֆիկ ուղղություններով, թե՛ ավելի լայն տարածաշրջանային, ընդհանուր տեսլական ստեղծելու, տարածաշրջանային կայունության պահպանման ու ամրապնդման գործում ներդրում անելու և տարածաշրջանն ավելի կանխատեսելի, անվտանգ և համապարփակ դարձնելու համար, քանի որ տարածաշրջանային անվտանգությունը մի քանի երկրների արտոնությունը չէ, այլ պահանջում է բոլոր երկրների ներգրավվածությունը այդ գործընթացին։ Հետևաբար, նմանատիպ այցերը հնարավորություն են տալիս նաև կիսվելու մտահոգություններով միմյանց հետ, ճշտելու միմյանց մոտեցումները տարբեր հարցերի շուրջ, և այս ամենը միտված է թե՛ տարածաշրջանային անվտանգությանը և թե՛ մեր տարածաշրջանի ժողովրդավարական զարգացմանը՝ սկսած մեր երկրներից։ Շատ կարևոր է, որ սա ևս շեշտվում է, և մեր նախարարն էլ իր խոսքում նշեց, որ քննարկվել են ռազմական համագործակցությանը վերաբերող որոշ այլ հարցեր, բայց երկկողմ համագործակցության այդ ուղղությունները դեռևս չեն ներառվել մեր միջպետական պաշտպանական համագործակցության օրակարգում, ինչը ցույց է տալիս, որ բացի այն եղած կայուն օրակարգից, որը կար ռազմական համագործակցության ոլորտում, նաև որոշ նոր ուղղություններ կան, որոնց հետ կապված կա ընդհանուր տեսլական, երկու կողմերը քննարկել են դրանք, բայց դեռևս պահը չի հասունացել, որ այդ հարցերը մտնեն միջպետական օրակարգ։ Սա ցույց է տալիս, որ երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկա կա։

Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին՝ բանակցություններից հետո հայտարարվեց, որ հայկական կողմն այս տարի մասնակցելու է վրաց-ամերիկյան բազմազգ զորավարժություններին (նախորդ տարիներին էլ ոչ միշտ, բայց հիմնականում մասնակցել ենք), որոնց մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրներ։ Ավելի ճիշտ է այսպես բնութագրել «Noble Partner»-ը, քանի որ ՆԱՏՕ-ի զորավարժություններ չեն, բայց անցկացվում են ՆԱՏՕ-ի հովանու ներքո։ Այս վարժանքների սկիզբը դրվել է վրաց-ամերիկյան համագործակցությունից, մասնակից պետությունների թիվը տարեցտարի մեծացել է, և այսօր վարժանքներն ունեն այն ձևաչափը, որը կա։ Եվ մեր մասնակցությունն այս զորավարժություններին հնարավորություն է տալիս ցույց տալու մեր զինվորական հմտությունները, կարողությունները մեր հարևան երկրին, ՆԱՏՕ-ի անդամ ու գործընկեր երկրներին, նաև փորձի փոխանակման հնարավորություն է ընձեռում և այլն։ Ասեմ, որ վերջին անգամ Հայաստանի կողմից մասնակցում էին մեր ռազմական բժիշկները, ովքեր կարողացան տեղում մոբիլ հոսպիտալ զրոյից հավաքել, և լրջորեն ցույց տրվեց մեր կարողությունը ռազմական բժշկության ոլորտում, ինչը, իմ կարծիքով, կարևոր է, և հայ-վրացական բոլոր շփումներն այս ոլորտում շատ կարևոր են, քանի որ ունենալով ռազմաքաղաքական զարգացման տարբեր վեկտորներ՝ միևնույն ժամանակ մենք փորձում ենք հարաբերությունները միմյանց հետ պահել որոշակի մակարդակի վրա և ապահովել այդ շփումները ռազմական համագործակցության շնորհիվ։

– Հայաստանի մասնակցության մասին տեղեկացրեց Վրաստանի պաշտպանության նախարարը։ Այսինքն՝ սա ոչ միայն մեզ համար է կարևոր, այլև իրենց համա՞ր է կարևոր, որ հնարավորինս շատ երկրներ մասնակցեն այդ միջոցառմանը։

– Այո, քանի որ դինամիկան կա, զարգացումը եղել է, իրենք սկսել են վրաց-ամերիկյան զորավարժություններից և արդեն հասել են այն մակարդակին, երբ տարբեր երկրներ՝ ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետություններ, որոնց շարքին նաև մենք ենք դասվում, մասնակցում են այդ զորավարժություններին, տարբեր մասշտաբի մասնակցություն են ունենալու։ Օրինակ, կան երկրներ, որոնք ներկայացված են մի քանի զինծառայողներով, և կան երկրներ, որոնք հարյուրավոր զինծառայողներից բաղկացած անձնակազմ են ուղարկում վարժանքներին։ Ամեն երկիր ինքն է որոշում մասնակցության այն մակարդակը, որն իրեն համապատասխան է։ Դրա համար, քանի որ ընդունող կողմը Վրաստանն է և Վրաստանի տարածքում են զորավարժություններն անցնում, ի վերջո պետք է փաստենք, որ Վրաստանի համար կարևոր է, որ ավելի շատ երկրներ ներգրավված լինեն։ Եվ այս առումով իրենց համար կարևոր է, որ Հայաստանը, ում հետ իրենք ունեն բարիդրացիական հարաբերություններ, նույնպես մասնակցի։ Կարևոր է այն իմաստով, որ Վրաստանի իշխանությունները միշտ կարևորել են տարածաշրջանային համագործակցությունն ու կայունությունը, ընդգծել են, որ բոլոր կոնֆլիկտները պիտի լուծվեն խաղաղ բանակցությունների արդյունքում, և պատերազմը այլընտրանք չէ։ Այս ամենն, ըստ իս, դրական է։

Բայց մյուս կողմից մենք պիտի նաև հասկանանք, որ միգուցե նույն զորավարժություններին մասնակցի նաև Ադրբեջանը կամ միգուցե չմասնակցի։ Եղել են տարիներ, երբ մենք մասնակցել ենք, իրենք չեն մասնակցել «Noble Partner»-ին, կամ մենք չենք մասնակցել, իրենք վերջին պահին որոշել են, որ պիտի մասնակցեն։ Այնպես որ՝ մրցակցությունը այս ոլորտում ևս ակնհայտ է, և այն ուղերձը, որը հնչեց մեր կողմից, որ ժողովրդավարական լինելու ընկալումները ընդհանուր են մեզ համար և մոտեցնում են մեր երկու երկրներին, շատ կարևոր է և ցույց է տալիս, որ ինչքան էլ Վրաստանն ու Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են, այնուամենայնիվ, ժողովրդավարության մակարդակով անհամեմատելի են։

– Հայաստանը ժամանակ առ ժամանակ է մասնակցում Վրաստանում տարբեր ձևաչափերով անցկացվող և ՆԱՏՕ-ի հետ կապված զորավարժություններին, և երբեմն այդ մասնակցության կամ չմասնակցելու պատճառով քաղաքական ինչ-ինչ խնդիրներ են առաջանում։ Օրինակ, 2017 թ-ին հայտարարվել էր, որ Հայաստանը մասնակցելու է «Agile Spirit 2017» բազմազգ զորավարժություններին, բայց հետո պարզվեց, որ չի մասնակցելու։ Այս ուղղությամբ, եթե կարելի է այդպես ասել՝ Վրաստանի միջոցով, Վրաստանի միջնորդությամբ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները զարգացնելու առումով առաջընթաց կա՞, թե՞ համագործակցությունը մնում է նույն մակարդակի վրա։

– Չեմ կարծում, թե Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում Վրաստանի միջնորդության կարիք կա։ Ի վերջո, ինչքան էլ Վրաստանը «ասպիրանտի» կարգավիճակ ունի, բայց այս պարագայում մենք նույն հարթության վրա ենք գտնվում․ իրենք ՆԱՏՕ-ի հետ համագործակցող գործընկեր երկիր են, մենք ևս գործընկեր երկիր ենք։ Այո՛, իրենք համարվում են «ասպիրանտ» երկիր, որը ցանկանում է անդամակցել ՆԱՏՕ-ին։ Բայց, ի վերջո, մենք ունենք ձևավորված Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններ, որոնք զարգանում էին դեռևս այն ժամանակվանից, երբ Վրաստանն էր սկսում զարգացնել իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ։ Նույն պատմությունն ունենք, նույն դինամիկան։ Պարզապես մենք համագործակցել ենք մեր կարողություններն ընդլայնելու, բարեփոխումներ կատարելու և այլ նպատակներով, և համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ թույլ է տվել մեզ գործնականում կիրառել այդ բոլոր նորարարությունները, բարեփոխումները Զինված ուժերում, օրինակ՝ պաշտպանության նախարարի պաշտոնը քաղաքացիական դարձնելու հետ կապված անցումը և այլ վերափոխումներ։ Կարելի է ասել, որ այս բարեփոխումները մենք իրականացրել ենք ՆԱՏՕ-ի և արևմտյան գործընկերների հետ համագործակցության արդյունքում։

– Ժողովրդավարական ընդհանուր տեսլականի մասին Ձեր ակնարկը շատ կարևոր էր։ Այսինքն՝ Հայաստանի նոր կառավարության ընդգծված կողմոնորոշումը դեպի ժողովրդավարական բարեփոխումներ և ժողովրդավարական իրավակարգի ամրապնդում, համեմատած նախկին իշխանությունների քաղաքականության հետ, ինչ-որ առումով փոխե՞լ է վրաց քաղաքական վերնախավի ընկալումները Հայաստանի վերաբերյալ կամ կարո՞ղ է փոխել Վրաստանի վերաբերմունքը մեր երկրի հանդեպ։ Եվ երկրորդ հարցը՝ ի՞նչ մակարդակի վրա են հայ-վրացական ռազմական հարաբերությունները։

– 2018 թվականից այս կողմ իրոք նկատվում է, որ ընկալումների մեջ տարբերություն կա, փոփոխություններ կան։ Թե՛ Վրաստանի այսօրվա էլիտան, թե՛ բնակչությունը այլ կերպ են սկսել Հայաստանը դիտարկել։ Եվ նույնիսկ ընդդիմությունը այս վերջին շրջանում քննադատում է իշխանություններին կամ իրենք ինքնաքննադատաբար են իրենց վերաբերվում՝ ասելով, որ ընդդիմության հարց կար Հայաստանում, իրենք լուծեցին, եկեք մենք էլ լուծենք։ Դա ընդդիմության մոտեցումն է։ Իսկ իշխանության ընկալումներում փոփոխություն իրոք զգացվում է, մեր և վրաց կառավարությունները մտածողությամբ ավելի մոտ են, դրա համար ավելի հեշտ է տեղի ունենում համագործակցությունը, կոնտակտների հաստատումը, ինչը լավ նախադրյալ է, որ երկկողմ հարաբերությունները շարունակեն զարգանալ ներկայիս դինամիկայով։ Բայց պետք չէ պատրանքներով ապրել։ Մենք կոնկրետ ռազմական խնդիրներ լուծում ենք մեզ համար՝ լինելով ՀԱՊԿ անդամ պետություն, և ինչքան էլ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները բերում են նաև նրան, որ մենք նաև Վրաստանի հետ զուգահեռաբար տարբեր ձևաչափերով առնչվենք, այդուհանդերձ, հայ-վրացական համագործակցությունը ռազմական ոլորտում սահմանափակ է․ այստեղ ռազմական բժշկությունն է, սոցիալական ապահովության հարցերն են, նաև կրթական հարցերն են։ Ռազմական համագործակցությունը զարգանում է հիմնականում հենց այս ոլորտներում, որոնք ընդհանուր են և վերաբերում են բարեփոխումներին։ Չէի ասի, որ ավելի ռազմավարական հարցերն այս օրակարգում կան։ Լավ լուրն այն է, որ ինչպես նախարարների ասուլիսին ասվեց՝ կան ուղղություններ, որոնք ևս քննարկվել են, բայց միջգերատեսչական հարաբերությունների օրակարգում դեռևս ընդգրկված չեն։ Բայց այդ հայտարարությունը նաև նշանակում է, որ մոտ ապագայում, հավանաբար միջին ժամկետներում միգուցե թարմացումներ լինեն օրակարգում, և ի հայտ գան նոր ոլորտներ, որոնց շուրջ մենք կարող ենք համագործակցել։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում