Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Երկու գիտնականներ մոլորվել են անտառում և մեկ շաբաթ ջուր խմել ջրափոսից

Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում երկու գիտնականներ մոլորվել են անտառում և մեկ շաբաթ ջուր են խմել ջրափոսից: Նրանց փրկության համար կազմակերպվել է մասշտաբային որոնողական գործողություն: Այս մասին հաղորդում է NBC News հեռուստաալիքի կայքը:

77-ամյա լեզվաբան Քերոլ Կիպարսկին (Carol Kiparsky) և Պարկինսոնի հիվանդության 72-ամյա հետազոտող-գիտնական Յան Իրվին (Ian Irwin)` Պալո-Ալտո քաղաքից, Սուրբ Վալենտինի օրը ուղևորվել են արշավի Թոմալս ծովածոցի մերձակայքում:

Փետրվարի 15-ին նրանք պետք է ազատեին արձակուրդներին ժամանակավորապես վարձակալած տնակը, սակայն այդպես չեն վարվել: Քոթեջի տերերը հայտնաբերել են վարձակալների բոլոր իրերը, այդ թվում` բջջային հեռախոսները, դրամապանակները և ավտոմեքենան: Կիպարսկին և Իրվինը բաց են թողել փետրվարի 16-ին նախատեսված հանդիպումը և չեն ներկայացել ծրագրված ընտանեկան միջոցառմանը:

Անհետացածների որդու` Ջոն Իրվինի (John Irwin) խոսքով` ընտանիքը ենթադրել է, որ զույգի հետ ինչ-որ ահավոր բան է պատահել: Նա պատմել է, որ իր ծնողները մոլի ճանապարհորդներ են, և որ նրանք շատ լավ գիտեին այդ տեղանքի կածանները: Անհետացածներին որոնելու համար կազմակերպվել է մասշտաբային փրկարարական գործողություն հարյուրավոր կամավորների մասնակցությամբ:

Շաբաթ օրը` փետրվարի 22-ին, որոնողները լսել են օգնության կանչեր: Փրկարարները կորածներին հայտնաբերել են այնքան խիտ մացառուտներում, որ նրանք ստիպված էին սողալ փորի վրա` հասնելու համար Իրվինին և Կիպարսկուն: Պարզվել է, որ զույգը մոլորվել է, երբ մթնել է: Նրանք իրենց հետ չեն ունեցել ոչ ուտելիք, ոչ ջուր, բացի դրանից` նրանք եղել են թեթև հագնված: Մոլորվելով` գիտնականները գտել են ջրափոս և ջուր են խմել այնտեղից այնքան ժամանակ մինչև նրանց գտել են:

Տուժածներին մացառուտներից տարհանելու համար գործի է դրվել ուղղաթիռ: Կիպարսկին և Իրվինը եղել են գիտակից վիճակում, սակայն եղել են ջրազրկված: Նրանց հոսպիտալացրել են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում