Friday, 19 04 2024
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել

Հոկտեմբերի 27-ից` Մարտի 1. Քոչարյանի արյունոտ իշխանության հետագիծը

Այսօր մեր նորագույն պատմության թերևս ամենաողբերգական օրերից մեկն է: Արդեն տասներկու տարի է` մարտի 1-ը Հայաստանում ասոցացվում է ոչ թե գարնան գալստյան, բնության զարթոնքի, այլ` իշխանության արյունոտ հաշվեհարդարի, սեփական քաղաքացիների դեմ իրականացված ոճիրի հետ: Դժվար է անգամ պատկերացնել, որ որևէ նույնիսկ օկուպացիոն իշխանություն կարող է իր պաշտոնավարման տաս տարիների ընթացքում դառնալ երկու արյունոտ սպանդի, պետականության դեմ ուղղված աննախադեպ հանցագործությունների հեղինակ: Հոկտեմբերի 27-ն Հայաստանի պետական ավագանու, ինքնիշխանության գաղափարն ու արժեքն իր մեջ կրող էլիտայի դեմ ուղղված քայլ էր: Այդ օրը կտրվեց Երրորդ հանրապետության վերջին թելը: Միայն այդ ճանապարհով Հայաստանում հնարավոր դարձավ Ռոբերտ Քոչարյանի իշխանության ամրապնդումը. վերջինս «անգլիական թագուհուց» վերածվեց ավտորիտար ղեկավարի` Հայաստանի ինքնիշխանության, արժանապատվության հաշվին:

Առիթ ունեցել ենք արձանագրելու, որ միայն Ռոբերտ Քոչարյանի փառասիրությունը, քինախնդրությունը, հարստանալու անհագ մոլուցքը չէին կարող Հոկտեմբերի 27-ի մոտիվ դառնալ, եթե Հայաստանի երկրորդ նախագահի ցանկությունները չհամընկնեին Մոսկվայի` Հայաստանի ինքնիշխանությունը վերացնելու, մեր երկիրն օկուպացնելու ձգտման հետ: Հոկտեմբերի 27-ը Մոսկվայի և Ռոբերտ Քոչարյանի իշխանության համատեղ ոճիրն է Հայաստանի պետականության, ինքնիշխանության դեմ:

Սակայն նույնիսկ նման աննախադեպ ոճիրից հետո Հայաստանի հասարակությունը պահպանում էր իր սուբյեկտությունը, խոչընդոտում էր Հայաստանի օկուպացիային: Քոչարյանի իշխանությունը, Մոսկվան հզոր հասարակական դիմադրության հանդիպեցին 2003-04թթ-ին, 2008-ի համաժողովրդական շարժման զարթոնքի օրերին: Մարտի 1-ը եկավ փոխլրացնելու Հոկտեմբերի 27-ին: Մարտի 1-ն արյունոտ հաշվեհարդար էր պետականության և ազատության հիմնական ամրոցի` հասարակության դեմ: Ռուսական կայսրությունը, նրան հպատակ, օտարածին ռեժիմը հասկացան, որ քանի դեռ ոչնչացված չէ Հայաստանի հասարակության դիմադրությունը, սուբյեկտությունը, անհնար է մեր երկրի վերջնական օկուպացիան, հնազանդեցումը:

Պատահական չէ, որ Մարտի 1-ի արյունոտ սպանդը, Հայաստանի քաղաքացիների գնդակահարությունը տեղի ունեցան Պուտին – Քոչարյան մոսկովյան հանդիպումից հետո: Այսօր հիշատակի օր է, երբ մենք գլուխ ենք խոնարհում Հայաստանի տաս հպարտ քաղաքացիների շիրիմների, անմեռ հիշատակի առջև:

Միևնույն ժամանակ` այսօր պայքարի և վճռականության օր է` այն վստահ ու հաստատ գիտակցումով, որ Հայաստանը չի վերագտնի իր ազատությունն ու արժանապատվությունը, քանի դեռ ամբողջովին բացահայտված չեն Հոկտեմբերի 27-ն ու Մարտի 1-ը: Հետհեղափոխական Հայաստանում Մարտի 1-ի բացահայտումը դարձել է առաջնահերթություն, ճաղերի հետևում է այդ իրադարձությունների հիմնական պատասխանատուն՝ Ռոբերտ Քոչարյանը, ու այսօր հասարակությունը սպասում է դատավարության հանգուցալուծմանը՝ ստանալու համար իրեն հուզող բազմաթիվ հարցերի պատասխաններ, որոնք լույս կսփռեն ոչ միայն կոնկրետ հանցագործության հետ կապված շատ հանգամանքերի վրա, այլ նաև կամբողջացնեն արյունոտ տասնամյակի խորհրդանիշ ռեժիմի իրավա-քաղաքական գնահատականը։

Լուսանկարը՝ Գերման Ավագյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում