ԱՄՆ-ը մասամբ պատասխանատու է Իրանում կորոնավիրուսի տարածման համար՝ ասել է Իրանի նախագահի խորհրդական Հեսամադդին Աշնան:
«Դոնալդ Թրամփի կողմից տնտեսական պատժամիջոցների և դրանում Եվրոպայի մեղսակցության պատճառով հանրային առողջապահության համակարգը չի պատրաստվել բավարար չափով՝ կորոնավիրուսին ժամանակին արձագանքելու համար», – գրել է նա Twitter- ում:
«Վիրուսի տարածման և մահվան դեպքերի պատասխանատվությունը մասամբ ընկնում է Թրամփի վարած քաղաքականության վրա», – ասել է նախագահի խորհրդականը: