Թաիլանդի Փհուքեթ կղզու տարածքում Մեծ Բրիտանիայից ժամանած զբոսաշրջիկը առագաստանավի շարժիչի խափանման պատճառով երեք օր անց է կացրել բաց ծովում՝ հայտնում է RIA Novosti-ն:
Նշվում է, որ վթարված առագաստանավի մասին տեղեկատվությունը ցամաք է փոխանցվել ծովային մատակարարման նավի անձնակազմի կողմից, որը հայտնաբերել է անսարք շարժիչով նավակը: Նախնական տվյալներով ՝ շարժիչը խափանվել է ուժեղ քամու հետևանքով:
Հայտնաբերված զբոսանավում գտնվել է 70-ամյա բրիտանացի Մայքլ Թյորները:
Երեք օր ծովում անցկացնելուց հետո Թյորները ևս երեք օրվա ջրի պաշար և սնունդ է ունեցել։