Friday, 19 04 2024
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ

Հայաստանը աշխարհի ուժեղագույն ռազմական պետություններից է․ իսկ պատերազմը Ադրբեջանի հետ առաջվա պես չի բացառվում

«Հայաստանը աշխարհի ուժեղագույն ռազմական պետությունների տասնյակի մեջ է։ Դա իրոք այդպես է: Իհարկե, Ադրբեջանը ֆինանսական և մարդկային ավելի մեծ ռեսուրսներ ունի, բայց Հայաստանը կարողանում է պահպանել պարիտետը՝ շնորհիվ իր բանակի բարձր մարտական պատրաստականության։ Հայաստանի համար կարևորագույն երեք գործոններն են՝ բանակի բարձր մարտունակությունը, հայկական սփյուռքը և դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ»։

Հայաստանը ռազմական տվյալներին վերաբերող տարբեր վերլուծություններում և զեկույցներում, որոնք պարբերաբար ներկայացնում են միջազգային տարբեր հետազոտական կենտրոնները, ինստիտուտները կամ ամսագրերը, ավանդաբար բարձր հորիզոնականներ է զբաղեցրել։

Այս շարքում կարելի է նշել գերմանական հետազոտական ինստիտուտներից մեկի՝ Բոննի Փոխակերպման միջազգային կենտրոնի (Bonn International Center for Conversion, BICC) ներկայացրած նոր զեկույցը աշխարհի «ռազմականացվածության» վերաբերյալ։ Ըստ Բոննի միջազգային կենտրոնի 2019 թ․ դասակարգման՝ Հայաստանը 3-րդ ամենառազմականացված պետությունն է աշխարհում։ BICC-ի` 154 երկրից կազմված ցուցակում 1-ին հորիզոնականը զբաղեցնում է Իսրայել Պետությունը։ Առաջին տասնյակում տեղ են զբաղեցրել նաև Սինգապուրը, Կիպրոսը, Հարավային Կորեան, Ռուսաստանը, Հունաստանը, Հորդանանը, Բելառուսը և Ադրբեջանը։ Հայաստանի մյուս հարևաններից Թուրքիան 19-րդ տեղում է, Իրանը՝ 24-րդ, իսկ Վրաստանը՝ 49-րդ հորիզոնականում։

Նախորդ՝ 2018 թ․ տվյալներով կազմված զեկույցում Հայաստանը դարձյալ 3-րդն է եղել։ Ամեն տարի Բոննի Փոխակերպման միջազգային կենտրոնը հրապարակում է աշխարհի ռազմականացվածության համաթիվը՝ համեմատելով երկրի ռազմական ապարատի կշիռն ու կարևորությունը հանրային կյանքի մյուս ոլորտների հետ։

Անդրադառնալով մեր տարածաշրջանին՝ զեկույցի հեղինակները ընդգծում են, որ ղարաբաղյան չհանգուցալուծված հիմնախնդրի պատճառով պատճառով Հարավային Կովկասում ռազմականացվածության աստիճանը շարունակում է շատ բարձր մնալ։

Մեր կողմից ավելացնենք, որ միջազգային մեկ այլ հեղինակավոր կենտրոնի՝ Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) փորձագետները նախորդ տարի հրապարակված իրենց զեկույցում գրել էին, որ 2018 թ․-ին Հայաստանը 33 տոկոսով ավելացրել է իր ռազմական ծախսերը և այս ցուցանիշով աշխարհի երկրների մեջ զբաղեցրել է 3-րդ տեղը։ 2019 թ․-ին ևս ՊՆ ռազմական ծախսերի բարձր ցուցանիշը պահպանվել է, սակայն 2020 թթ․ ՀՀ պետբյուջեի նախագծից պարզ դարձավ, որ այս տարի, 2019 թ․ համեմատ, Հայաստանի՝ պաշտպանական ոլորտին ուղղված ծախսերի աճը չնչին է լինելու։

Սրանք, իհարկե, հետաքրքիր տվյալներ են, այս թեմային վերաբերող մասնագիտական վերլուծություններն էլ են շատ հետաքրքիր, բայց որքանո՞վ են նմանատիպ հետազոտությունները արտացոլում տվյալ երկրների, այս դեպքում՝ Հայաստանի, ինչպես նաև մեր պետության անվտանգությանը սպառնացող երկրների ռազմական ուժն ու հզորությունը։

Մեր վերլուծաբաններից մեկն, օրինակ, հարցի առնչությամբ գրում է, որ Հայաստանի օրինակը, որպես «ռազմականացված ժողովրդավարություն», բացառիկ է։

https://spravedlivo.ru/pictbank/019/01958806000450.jpg

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանցի ռազմական փորձագետ, Ռազմավարական կոնյուկտուրայի կենտրոնի տնօրեն Իվան Կոնովալովը։

– Պարոն Կոնովալով, որքանո՞վ է լուրջ վերոնշյալ հետազոտությունը և ինչի՞ մասին է այն խոսում։

– Ես կասեի, որ զեկույցն արտացոլում է իրական վիճակը։ Զեկույցում օգտագործվում է «միլիտարիզացիա» տերմինը, որը մեր ընկալման մեջ բացասական երանգներ ունեցող բառ է։ Բայց, ամեն դեպքում, այստեղ արտացոլված է այն իրավիճակը, որում գտվնում են նշված երկրները։ Իսրայելը ռազմաճակատների օղակի մեջ է, այդ պատճառով սպառազինվում է մշտապես՝ ընդ որում ունենալով փոքրաքանակ բնակչություն։ Հայաստանի պարագայում իրադրությունը մոտավորապես նույնն է․ երկիրը փաստացի կիսաշրջափակման մեջ է, տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ լարված, Հայաստանի բնակչությունը մեծ չէ, բայց երկիրը ստիպված է սպառազինվել և շարունակաբար բարձրացնել իր զինված ուժերի մարտունակությունը։ Այսպիսին է իրավիճակը։ Նույնը վերաբերում է Ռուսաստանին։ Եթե մենք 6-րդ տեղում ենք՝ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ հարաբերությունների սրացումը ՆԱՏՕ-ի երկրների և առաջին հերթին՝ Միացյալ Նահանգների հետ շատ լուրջ է, և մենք ուղղակի ստիպված ենք մտածել մեր անվտանգության մասին։ Ընդ որում, Ռուսաստանը չի մեծացնում իր բանակը, բայց վերազինումը կատարվում է ամբողջ թափով, և ֆինանսական շատ լուրջ ծախսեր են կատարվում։ Ուստի «միլիտարիզացիա» բառն այս դեպքում նեգատիվ երանգ չունի, այն պարզապես արտացոլում է գոյություն ունեցող իրավիճակը։

– Երկրի ռազմականացվածության աստիճանը որոշվում է բնակչության թվի ու սպառազինության ծավալների հարաբերակցությա՞մբ։

– Այո, երկրի բնակչության թվի, ֆինանսական հնարավորությունների և իրականում գոյություն ունեցող զինված ուժերի հարաբերակցությամբ։ Ենթադրենք, Ֆրանսիան շատ ավելի քիչ է ծախսում, քան կարող էր՝ հաշվի առնելով և՛ իր մարդկային, և՛ ֆինանսական ռեսուրսները: Իսկ վերևում թվարկված երկրներն ավելի շատ են ծախսում, քանի որ պատճառներ ունեն դա անելու համար։ Հետևաբար, մի շարք գործոնների հարաբերակցությունն էլ ի հայտ է բերում այն թիվը, թե ո՞ր տեղում է տվյալ երկիրը «միլիտարիզացիայի» գնահատման մեջ։

– Ստոկհոլմի խաղաղության ինստիտուտի 2018 թ․ զեկույցում Հայաստանը ռազմական ծախսերի աճի ցուցանիշով 3-րդ տեղում էր։ Բոննի կենտրոնի այս հետազոտությունը ցույց է տալիս, որ 2019 թ․-ին ևս Հայաստանը ռազմական ծախսերը աճե՞լ են։

– Ես չեմ կարող պատասխանել այդ հարցին։ Այնուամենայնիվ, նման թվերը դուրս են բերվում պաշտոնական տեղեկատվությունից և այն տեղեկություններից, որոնք հավաքում և մշտադիտարկում են համապատասխան էպիկենտրոններն ու մասնագետները։ Ընդհանրապես ռազմական ծախսերի աճը կամ նվազումը կախված է պետության ղեկավարությունից։ Մենք, օրինակ, հիմա նույնիսկ մի քիչ նվազեցրել ենք ծախսերը։ Ծախսերի կրճատումը մեծ չէ, բայց, այդուհանդերձ, աճ չկա։

Իսկ Հայաստանի փոխարեն ես չեմ կարող պատասխանել։ Կտեսնենք՝ ի՞նչ թվեր կներկայացվեն պաշտոնապես, և կտեսնենք՝ ի՞նչ թվեր ցույց կտան փորձագետները։ Կհամեմատենք, և մեջտեղներում ի հայտ կգա ճշմարտությունը։

– Նմանատիպ վերլուծությունները որքանո՞վ են արտացոլում տվյալ երկրի ռազմական ուժն ու հզորությունը։

– Դրանք արտացոլում են իրական դրությունը, ոչ ավելին։ Այսպիսի հետազոտություններն առնվազն ցույց են տալիս, որ առաջին տասնյակում ընդգրկված երկրները իսկապես զբաղված են իրենց ռազմական հզորության ամրապնդմամբ։ Դա տեղի է ունենում օբյեկտիվ հանգամանքների բերումով։ Ամեն դեպքում, վերոնշյալ բոլոր երկրներն էլ անկասկած ուժեղ են ռազմականապես՝ անկախ այն հանգամանքից՝ մե՞ծ է տվյալ երկիրը, թե՞ ոչ։ Հայաստանը աշխարհի ուժեղագույն ռազմական պետությունների տասնյակի մեջ է։ Դա իրոք այդպես է:

– Շատ փորձագետներ, հատկապես արևմտյան երկրների մասնագետները նաև այլ տեսանկյունից են նայում հարցին՝ ասելով, որ  այսպիսի քանակությամբ սպառազինության կուտակումը մեր տարածաշրջանում շատ վտանգավոր է և կարող է մի օր հանգեցնել լայնամասշտաբ պատերազմի։ Ի՞նչ կասեք այս տեսակետի մասին։

– Դուք խոսում եք սպառազինության մրցավազքի մասի՞ն։

– Այո։

– Եթե խոսում ենք Հարավային Կովկասի մասին, ապա, իհարկե, սպառազինության մրցավազք այստեղ կա։ Եկեք անկեղծ լինենք՝ Հայաստանն ու Ադրբեջանը սպառազինվում են։ Իհարկե, Ադրբեջանի ֆինանսական հնարավորությունները շատ ավելի մեծ են, բայց ի պատիվ Հայաստանի պետք է ասել, որ Հայաստանը կարողանում է պահպանել պարիտետը (կողմերի հավասարությունը)՝ շնորհիվ իր բանակի ավելի բարձր մարտական պատրաստականության և անմիջականորեն իր զինվորների ու սպաների ավելի բարձր պատրաստվածության։

Ամեն մի երկիր ունի անվտանգության իր մարտահրավերները ու փորձում է պահպանել պարիտետը այն երկրների հետ, որոնք կարող են սպառնալիք լինել։ Օրինակ, մենք՝ Ռուսաստանը, աշխարհի ամենաուժեղ բանակ ունեցող եռյակի մեջ է՝ Միացյալ Նահանգներ, Ռուսաստան և Չինաստան։ Ու թեև ամերիկացիներն ավելի շատ փող ունեն, բայց մենք կարողանում ենք պահպանել պարիտետը։ Մեր բանակն ավելի մարտունակ է և մարտական փորձ ունեցող, պատրաստված սպաներ ավելի շատ ունի։ Մեր բանակը վայելում է ժողովրդի աջակցությունը։ Մեր բանակի սպառազինման տեմպերը շատ բարձր են։ Բայց ֆինանսական առումով, իհարկե, հետ ենք մնում ամերիկացիներից։

ԱՄՆ-ի ռազմական բյուջեն մոտ 15 անգամ գերազանցում է Ռուսաստանի ռազմական բյուջեն․ մեր բյուջեն 48 մլրդ դոլար է, իսկ Միացալ Նահանգներինը՝ ավելի քան 730 մլրդ։ Ինքներդ համեմատեք։ Իսկ աշխարհի 3-րդ ուժեղագույն բանակը՝ Չինաստանը, ամենամեծաթիվն է։ Ահա և աշխարհի երեք ամենաուժեղ բանակները, որոնցից յուրաքանչյուրն իր ուժեղ կողմն ունի։

Այդպես է նաև այլ երկրների դեպքում, եթե համեմատենք տարածաշրջաններով։ Հարավային Կովկասի մասով ես արդեն ասացի՝ պարիտետը ինչում է կայանում։ Ադրբեջանը ոչ միայն ֆինանսական հնարավորություններով է գերազանցում հայկական կողմին, այլև մարդկային ռեսուրսներով․ Ադրբեջանի բնակչությունը թվով գերազանցում է Հայաստանի բնակչությանը։ Բայց փոխարենը Հայաստանը հսկայական և շատ ուժեղ հայկական սփյուռք ունի։ Սա ևս կարևոր գործոն է։ Նման դեպքերում բազմաթիվ գործոններ են հաշվի առնվում։

 Ես կասեի, որ Հայաստանի համար կարևորագույն երեք գործոններ են՝

  • բանակի բարձր մարտունակությունը և դրա մշտական կատարելագործումը (դրա վրա մեծ ջանքեր ու գումարներ են ծախսվում),
  • հայկական համաշխարհային սփյուռքը,
  • և դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ։

– Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կազմակերպված բաց քննարկմանը հերթական անգամ վերահաստատեց իր երկրի առավելապաշտական ու ագրեսիվ մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հարցում՝ ըստ էության չբացառելով, որ ադրբեջանական կողմը կրկին կարող է փորձել այս խնդիրը լուծել ռազմական ճանապարհով։ Այս ամենը հաշվի առնելով՝ որքանո՞վ են մեծ պատերազմի և ադրբեջանական կողմի նոր ագրեսիայի ռիսկերը։

– Գիտեք, ղարաբաղյան հակամարտության պատմությունը՝ սկսած 1990-ականների սկզբներից, այս տարիների ընթացքում երբեք առիթ չի տվել մեզ մտածելու, թե հակամարտության սրացումը կարելի է բացառել։ Հենց որ լարվածությունը մի քիչ թուլանում էր, և կողմերն ինչ-որ չափով մոտենում էին հարցի խաղաղ լուծմանը, և տպավորություն էր ստեղծվում, որ գուցե կարելի է մի քիչ թուլանալ, իրավիճակը հակամարտության գոտում անմիջապես սրվում էր։ Իսկ Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ հնարավոր բախումները կարող են վերաճել լայնածավալ հակամարտության՝ ինչպիսին 1992-94 թթ․ պատերազմն էր։ Այնպես որ՝ իրավիճակը չի փոխվել, և լավատեսական կանխատեսումներ անելու հիմքեր առանձնապես չկան։ Նման բան ասելու պատասխանատվություն ոչ ոք իր վրա չի վերցնի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում