Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հորդորել է ճապոնացիներին դադարեցնել զանգվածաբար զուգարանի թուղթ գնել կորոնավիրուսի ֆոնին՝ հայտնում է TASS-ը:
Նա քաղաքացիներին վստահեցրել է, որ զուգարանի թղթի արտադրության մեջ որևէ խաթարում չի լինի:
«Զուգարանի թղթի ամբողջ արտադրությունը գտնվում է Ճապոնիայում: Այս ապրանքի բավարար մատակարարումը կա: Ես խնդրում եմ ձեզ ավելի հանգիստ վերաբերվել գնումների գործունեությանը», – ասել է վարչապետը: