Դոհայում Աֆղանստանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը և «Թալիբան» շարժման ղեկավարի տեղակալ Մուլլահ Աբդուլլահ Գանի Բարադարը խաղաղության պայմանագիր են ստորագրել ԱՄՆ-ի և Թալիբանի միջև՝ հայտնում է TASS-ը:
Փաստաթուղթը ստորագրելուց հետո Խալիլզադն ու Բարադարը միմյանց ձեռք են սեղմել:
Նաև Reuters-ը, վկայակոչելով համապատասխան փաստաթուղթը, հայտնում է, որ Միացյալ Նահանգները մտադիր է «Թալիբան» շարժման հանդեպ պատժամիջոցները վերացնել մինչև 2020 թ․ օգոստոսը: