Thursday, 25 04 2024
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ

Ֆալշ էր. Սերժ Սարգսյանը փորձում է ցույց տալ՝ իրենց չեզոքացնում են Արցախի հարցում վտանգավոր գործարքի գնալու համար

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը։

– Պարոն Բադալյան, մեկնարկել է երրորդ նախագահի գործով դատավարությունը, ուշագրավ զարգացումներ տեղի ունեցան նաև դատարանի դիմաց։ Ինչո՞ւ, Ձեր կարծիքով, հափշտակության մեջ մեղադրվող նախագահը հիշեց Արցախն ու Արցախյան հիմնահարցը։

– Սկսենք այն հայտարարությունից, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Դա իր կողմից մտածված տեխնոլոգիա էր և ոչ պատահականորեն տեղում արված հայտարարություն։ Քանի որ վերջերս իշխանություններին շատ են մեղադրում Արցախի հարցում հստակ կոնցեպցիա չունենալու մեջ, ինչպես նաև կասկածելի քաղաքականություն վարելու հարցում, երրորդ նախագահը որոշեց այդ պահը հօգուտ իրեն խաղարկել ու դատարանի առջև հայտարարել, որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու։ Նա փորձեց այնպիսի տպավորություն ստեղծել, որ իրեն դատում են հենց այն բանի համար, որ ինքը պայքարում է, որպեսզի Արցախը չլինի Ադրբեջանի կազմում։ Մոտավորապես այդպիսի տպավորություն էր ուզում թողնել, չեմ կարծում, սակայն, որ դա աշխատեց։ Հավատացեք, որ այս պահին էլ իր նկատմամբ դժգոհությունը չի պակասել, և հավատացեք՝ գրեթե նույն վիճակն է։ Հնարավոր է շատ քիչ պակասած լինի, բայց հաստատ հասարակության վերաբերմունքը իր նկատմամբ դեպի լավը չի փոխվել։ Սերժ Սարգսյանը փորձեց ցույց տալ, որ դատն ունի նաև քաղաքական նշանակություն, և ինքը պայքարում է, որ Արցախը չլինի Ադրբեջանի կազմում, ու իրեն չեզոքացնում են  հետագայում վտանգավոր քաղաքականություն իրականացնելու համար։ Հաշվի առնելով իր անձը և այն փաստը, որ ինքը մերժվել է  հասարակության կողմից ու այս պահի դրությամբ էլ մեծ վստահություն չի ներշնչում, կարող ենք ասել, որ իր այս արտահայտությունը ոչ մի նշանակություն չի ունենա։ Մեկ-երկու օր կխոսեն ու վերջ։ Այո, կան ժնևյան, այլ պայմանավորվածություններ, բայց չմոռանանք, որ եղել է նաև ապրիլյան պատերազմը։ Եթե այլ մարդ նման հայտարարությամբ հանդես գար՝ հնարավոր է մանիպուլյացիան աշխատեր, բայց իր դեպքում հաստատ չի աշխատելու։ Երբ ինչ-որ մեկը փորձում է PR քայլ կատարել, նախ պետք է այնպես անի, որ դա իր հետ համահունչ լինի, ֆալշը միանգամից զգացվում է։

– Իսկ ընդհանուր առմամբ այս դատավարությունները ներքաղաքական ի՞նչ նշանակություն կարող են ունենալ։

– Ինչքան գիտեմ, երրորդ նախագահի նկատմամբ խիստ պատիժ չի լինելու, հետաքրքիր է՝ եթե այդ գումարը փոխհատուցվի, քրեական գործը կկարճվի՞։ Որոշ մասնագետներ նշում են նաև, որ ինքը կարող է համաներումից օգտվել, խնդիրն այն է, որ այս գործով նրան զրկել են Հայաստանից դուրս գալու իրավունքից։ Երրորդ նախագահը ԵԺԿ համագումարի ժամանակ վերջերս բառացի մեղադրեց, որ ԵԺԿ պահանջով հանձնել է իշխանությունը որոշակի պայմանավորվածությունների դիմաց, սակայն դրանք չեն պահպանվել։ Նա բողոքեց, որին հաջորդեց այս դատական գործընթացը։ Այսինքն՝ ստացվում է, որ այս դատական գործն ավելի շատ նրան երկրից  դուրս չթողնելու համար է, քան քրեական պատասխանատվության ենթարկելու։ Եթե նման նպատակ լիներ, ապա հարց կառաջանար՝ արդյոք նա 2008-ի մարտի մեկից առաջ  որպես վարչապետ մեղսակցություն  չունե՞ր սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Իսկ ներքաղաքական իմաստով չեմ կարծում, թե մեծ ազդեցություն կունենա։

– Իսկ հանրաքվեի քարոզարշավի վրա՞, կօգնի՞ իշխանություններին։

– Բացարձակապես ոչ։ Այս դատավարությունները մեկ-երկու օրվա լրատվական կյանք են ապահովելու։ Երկրորդ նախագահինն արդեն սովորական է  դարձել, այս մյուսն էլ շուտով կդառնա այդպիսին։

– Այն, որ երրորդ նախագահի դեմ հարուցված քրեական գործը իր օրոք նախարար աշխատած Սերգո Կարապետյանի ցուցմունքի հիման վրա է, ինչ-որ բանի մասին խոսո՞ւմ է։ Սերգո Կարապետյանն էլ համարվում էր Հովիկ Աբրահամյանի մտերիմը, արդյոք սա նախկին իշխանությունների ներսում ընթացող որոշակի գործընթացների արդյո՞ւնք է։

Նախ քննիչները նշել են, որ մի քանի ցուցմունքներ են։ Նախկինում իշխող ուժի ոչ գաղափարական ներկայացուցիչների պարագայում դա բնական է։ Սա ցույց է տալիս այն կառավարման մեթոդը, որ օգտագործել է  ՀՀԿ-ն։ Բոլորը պետք է  լինեին Հանրապետական, անգամ գյուղապետները։ Իրենց թվում էր, որ եթե մարդիկ Հանրապետական են, իրենց կողմնակիցներն ու գաղափարակիցներն են ու միշտ իրենց կողքին են լինելու. կապ չունի՝ նախկին գյուղնախարարը Հովիկ Աբրահամյանի մտերիմն էր կամ մեկ ուրիշի։ Եթե իրեն փրկելու անհրաժեշտություն կա, ապա նա շատ հանգիստ բոլորի դեմ կարող է ցուցմունք տալ, որպեսզի ավելի մեղմ վերաբերմունքի արժանանա։ Ի դեպ՝ նույնն էլ այսօրվա իշխանությունն է, այսօր իշխանություն են, և թվում է՝ մեկ հարթակի վրա կողք կողքի են, իսկ երբ իշխանափոխություն լինի, միմյանց դեմ ցուցմունք չե՞ն  տալու։ Քանի դեռ իշխանությունը ապագաղափարական մարդկանց միություն է, միշտ այսպես է լինելու։ Մարդիկ իրար հետ ոչ մի բանով կապված չեն ու անհրաժեշտության դեպքում միմյանց դեմ ցուցմունք են տալու։ Սա նորություն չէ և միայն հայկական երևույթ չէ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում