Thursday, 18 04 2024
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով կատարվել են տարհանումներ, փակվել է օդանավակայանը
16:40
Գերմանիայի փոխկանցլեր Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Ռուսաստանը վերաֆորմատավորու՞մ է Ադրբեջանում ներկայությունը
16:24
ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները
Ռուսաստանը սահմաններ չունի. Պուտինը ինքն է բացել «Պանդորայի արկղը»
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել
15:43
Բաքվի դեմ պատժամիջոցների կոչ եմ անում. միակ հայկական և ասորական արմատներով անդամ՝ ոչինչ չեմ մոռացել
15:42
Հայաստանը պետք է ստանա բավարար աջակցություն
Նեթանյահուն հետաձգել է պատանդների գործարքը
15:30
Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային
15:20
Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է
Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում
15:10
Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ
Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, «Գոտի և ճանապարհ»-ի շրջանակներում համագործակցության հնարավորություն տեսնում
Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն
Խաղ Երեւանի «թիկունքում». ովքեր են խաղացողները
14:50
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:40
Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու
Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի
Փոխնախարարը ընդգծել է հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի համագործակցության կարևորությունը
Արգել գյուղի մոտ մեքենան շրջվել է. կա զոհ
«Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք ենք սպասում հայտնված վկայությունների վերաբերյալ». Զախարովա
14:10
ԱՄՆ Սենատը դադարեցրել է ներքին անվտանգության նախարար Մայորկասի իմփիչմենթը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:50
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

Ինչ անի հասարակությունը, երբ երկու բևեռները երկխոսում են

Հայաստանի հասարակությունը կարծես թե բաժանվել է երկու մասի՝ իշխանություն-ընդդիմություն երկխոսության պաշտպաններ, հավատավոր հետևորդներ, անմնացորդ նվիրյալներ, և այդ գործընթացը անխնա քննադատողներ, դրանում քաղաքացիների և պետության հանդեպ դավադրութուն տեսնողներ, իշխանության ու ընդդիմության միջև մանդատների գործարքներ բացահայտողներ:

Պետք է թերևս արձանագրել, որ գործընթացի հավասարակշիռ, սթափ վերլուծության և դիտարկման քիչ դեպքերի ենք հանդիպում: Խոսքն այն մասին չէ, որ այն պետք է չենթարկվի քննադատության: Իհարկե, պետք է ենթարկվի, ինչպես հասարակական-քաղաքական ցանկացած երևույթ, որում նկատվում են մտահոգություններ և ռիսկեր: Եվ ամենևին էլ խոսքը այսպես ասած կառուցողական քննադատության մասին չէ՝ այդ ամորֆ և ի սկզբանե աբսուրդ ձևակերպման: Խոսքն ընդամենը բանական, հիմնավոր քննադատության մասին է, երբ որևէ տրամաբանության վրա կառուցված վերլուծությունն իր մեջ կպարունակի պատճառահետևանքային կապ ենթադրող կոնցեպցիա, երբ կմատնանշվեն թե՛ հնարավոր ռիսկերը, թե՛ հնարավոր հեռանկարները, թե՛ թվացյալ սխալները: Ի վերջո, միայն այդ ամենի պարագայում է երկխոսությունը հնարավոր առաջ տանել առավելագույն արդյունավետությամբ:

Այդ տեսանկյունից, լավագույն տարբերակն իհարկե ոչ թե հավատացողների և թերահավատների, նվիրյալների և հիասթափվածների բաժանումն է, այլ ընդամենը պահանջատերերի ձևավորումը: Այսինքն, երկխոսության գործընթացում հասարակությունը պետք է լինի պահանջատեր, պետք է հստակ պահանջներ դնի և՛ ընդդիմության, և՛ իշխանության հանդեպ՝ նրանց պարտադրելով երկխոսել միայն ու միայն հասարակության թելադրած մթնոլորտում: Երկխոսողները պետք է իրենց թիկունքին, իրենց ծոծրակին զգան հասարակության շունչը, որպեսզի երկխոսությունը չվերածվի թատերական շոուի կամ անպտուղ ժամանցի:

Ահա այդպիսի հասարակական կեցվածք է անհրաժեշտ ներկայումս, ու հասարակական շահը սպասարկելու հայտ ներկայացնող կամ հավակնություն ունեցող տարբեր խմբեր հենց այդ կտրվածքով պետք է մոտենան երկխոսության գործընթացին: Միևնույն է, ինչպես երևում է, գործընթացը կա և անկասելի առաջ է գնում: Դժվար է ասել, թե մինչև ուր: Բայց երևի թե իմաստ էլ չունի զբաղվել գուշակություններով կամ սպասումներով: Պետք է հանրայնորեն վերցնել երկխոսության թելերն ու կառավարել մասնակիցներին հասարակական պահանջի և պահանջարկի մեխանիզմներով: Դա թերևս կլինի երկխոսության հասարակական արդյունավետության լավագույն գրավականը:

Ի վերջո, հասարակությունը քաղաքական գործընթացների հանդեպ վերաբերմունքի առումով այլ բան չունի անելու, քան պահանջող և գնահատող լինելը՝ սա եմ պահանջում, և գնահատում եմ, թե որքանով ես արդյունավետ կատարում պահանջս: Ներկայումս աշխուժացել են նոր ուժերի, նոր թիմերի անհրաժեշտության մասին գնահատականներն ու դատողությունները: Անկեղծ ասած, իրականությունից վերջնականապես կտրված լինել է պետք, որպեսզի համարես, թե Հայաստանում նորի կարիք չկա:

Հայաստանում հենց նորի կարիքն է, որ բոլոր ոլորտներում զգացվում է սրությամբ: Բայց, հասարակությունը չէ, որ նոր ուժեր կամ նոր թիմեր պետք է որոնի: Դա իրականում տեսական տարբերակն է, որը պրակտիկ իրագործման գրեթե ոչ մի շանս չունի, և այդ շանսի բացակայությունն օբյեկտիվ է: Նոր ուժերն ու թիմերն է, որ պետք է հասարակություն որոնեն: Իսկ հասարակությունը պետք է պահանջի ու գնահատի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում