Հունաստանը թույլ չի տվել ավելի քան չորս հազար սիրիացի փախստականների մուտք գործել իր տարածք Թուրքիայից: Այդ մասին հաղորդում է interfax-ը՝ հղում անելով եվրոպական լրատվամիջոցներին:
Կառավարության խոսնակ Ստելիոս Պետսասը հայտնել է, որ Հունաստանը փետրվար 28-ին ենթարկվել է կազմակերպված ապօրինի զանգվածային ներխուժման, որին երկիրը կարողացել է դիմակայել:
Նշվում է, որ Հունաստանի ոստիկանության և փախստականների միջև շաբաթ օրը՝ փետրվարի 29-ին, սահմանին բախումներ են տեղի ունենում:
Ավելի վաղ Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան սիրիացի փախստականների համար բացել է Եվրամիության հետ սահմանները, քանի որ ի վիճակի չէ միայնակ հաղթահարելու գաղթականների նոր ալիքը: