Փարիզի Tenon հիվանդանոցի բուժաշխատողները վարակվել են կորոնավիրուսով։ Այս մասին հաղորդում է BFMTV-ն։
«Երեք մարդու մոտ COVID-19-ի դրական արդյունք է հայտնաբերվել, դրանք երեք օժանդակ բուժաշխատողներ են, որոնք իրենց լավ են զգում»,- ասել է Tenon հիվանդանոցի վարակիչ հիվանդությունների բաժանմունքի ղեկավար Ժիլ Պիալուն։
Նրա խոսքերով՝ հիվանդացածները ներկայումս կարանտինի մեջ են գտնվում։ Բացի այդ, մի քանի մարդ մինչ օրս սպասում է թեստի արդյունքներին։