Պենտագոնը դեմ է ԱՄՆ պետդեպարտամենտի՝ Թուրքիայում Սիրիայի սահմանի երկայնքով Patriot զենիթա-հրթիռային համակարգեր տեղակայելու նախաձեռնությանը։ Այս մասին հաղորդում է Politico թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Պարբերականը նշում է, որ Թուրքիայի իշխանությունների պահանջը բավարարել պնդում է Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին, սակայն Պենտագոնը գտնում է, որ այդ առաջարկն անհեթեթ է և անհանգստացած է «այդ քայլի գլոբալ հետևանքներով»։
Ինչպես նշում է թերթը, Ջեֆրին նաև հանդես է գալիս Իդլիբում ԱՄՆ մասնակցությամբ թռիչքների համար փակ գոտու ստեղծման առաջարկով, սակայն ամերիկյան զինվորականները գտնում են, որ նման քայլը «վատ նախադեպ կստեղծեր և չէր փոխի ռուսների և սիրիացիների հաշվարկները»։