Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զինյալներ է ուղարկել Լիբիա՝ նրանց դրամական պարգևատրում և քաղաքացիություն խոստանալով։ Սակայն իրականում նա ընդամենը խաբել է նրանց։ Այս մասին իր Twitter-ում հաղորդում է լրագրող Լինդսի Սնելը։
Նրա խոսքերով, զինյալների ընտանիքներին մոտ յոթ հազար դոլարի չափով վճարումներ են խոստացել, եթե զինյալները զոհվեն Լիբիայում։ Բացի այդ, Էրդողանն ասել է, որ նրանց հարազատները Թուրքիայի քաղաքացիություն կստանան։ Սնելը նշել է, որ ընտանիքներն իրոք որոշ վճարումներ ստանում են, սակայն քաղաքացիության մասին խոսք անգամ չի գնում։