Թուրքիան Հյուսիս-ատլանտյան դաշինքի երկրներից (ՆԱՏՕ) դաշինքի կանոնակարգի 5-րդ հոդվածի հիմքով օգնություն չի խնդրել, այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտի աղբյուրին։
Աղբյուրի խոսքերով՝ Միացյալ նահանգները մտադիր չեն իրենց զինվորականներին ուղարկել Թուրքիային օգնության, սակայն ՆԱՏՕ-ի դաշնակցին օգնելու այլ միջոցներ են դիտարկում։
Հիշեցնենք, որ Սիրիայի կառավարական ուժերը Իդլիբում գնդակոծել էին թուրք զինվորականների, ինչի արդյունքում 33 զինվորական էր մահացել, ևս 30-ը վիրավոր են։