Wednesday, 24 04 2024
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Բաքվի կրակոցը նաև Մոսկվայի ուղղությամբ

Հայաստանում անցած երկու օրերին գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Երևանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ եթե ՀՀ-ն դիմի կազմակերպության օգնությանն Ադրբեջանի հետ սահմանին միջադեպերի հետ կապված, կազմակերպությունը կտրամադրի անհրաժեշտ օգնություն:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը միշտ գտնվում է ՀԱՊԿ ուշադրության կենտրոնում: Անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ-ն իր դիրքորոշումը կհայտնի հակամարտության վերաբերյալ, դա մեկ անգամ չէ, որ եղել է»,- հայտարարել է կառույցի գլխավոր քարտուղարը:

Զասի խոսքով` ՀԱՊԿ-ը հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին և տեսնում է խնդրի լուծման միայն քաղաքական ճանապարհ:

Գլխավոր քարտուղարը նշել է նաև, որ ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերին, եթե Հայաստանը դիմի կազմակերպության օգնությանը, կառույցը կհայտնի իր դիրքորոշումն ու կտրամադրի համապատասխան օգնություն:

Այն պահին, երբ Զասը բարձրաձայնում էր այս խոսքերը, Ադրբեջանը կրակ է բացել Տավուշի մարզի Կոթի գյուղի ուղղությամբ, պատասխան կրակից հետո՝ լռել: Զոհեր կամ ավերածություններ, բարեբախտաբար, չեն գրանցվել։

Իհարկե, այս օրերին փորձագետներն իրավիճակի էսկալացիա մեր տարածաշրջանում ու մասնավորապես՝ Արցախի շուրջ, կանխատեսում են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սիրիական Իդլիբի շուրջ զարգացող իրադարձությունները կարող են ազդեցություն ունենալ նաև հայ-ադրբեջանական շփման գծում։ Սակայն՝ գրեթե 100 տոկոսանոց ճշգրտությամբ, կարող ենք պնդել, որ ադրբեջանական վերջին սադրանքը կապված է հենց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայաստանյան այցի հետ(պատահական չէ, որ հրադադարը խախտվում է, ոչ թե Արցախի, այլ՝ Հայաստանի սահմանին)։ Նման օրինաչափություն արձանագրվել է նաև նախկինում և, ըստ ամենայնի, Բաքուն հավատարիմ է մնացել իր ձեռագրին։

Ադրբեջանական իշխանության մոտիվացիան, անշուշտ, դժվար բացատրելի է՝ հաշվի առնելով Ալիևի ռեժիմի իռացիոնալիզմը, սակայն Բաքվի նման մարտավարությունը կարելի է բացատրել մի քանի հանգամանքներով։

Նախ՝ Բաքուն պարբերաբար միջնորդներին ու առաջին հերթին՝ Մոսկվային, հասկացնում է, որ եթե բանակցային գործընթացում չստանա իր ակնակալիքը, ապա կարող է դիմել պատերազմ հրահրելու հնարքին։ Մյուս կողմից՝ Բաքուն ցուցադրաբար հասկացնում է, որ իրեն չի կարող զսպել նույնիսկ ՀԱՊԿ-ի գործոնը, ավելի շուտ՝ այն հանգամանքը, որ Հայաստանն անդամակցում է այդ կառույցին։ Այս իմաստով կարող ենք արձանագրել, որ հակառակորդը երեկ կրակել է ոչ միայն Կոթիի, այլ նաև՝ Մոսկվայի ուղղությամբ։

Իհարկե, գործ ունենք ավելի բազմաշերտ իրավիճակի հետ, երբ Բաքուն նաև պարբերաբար հասկացնում է, որ ՀԱՊԿ-ում ավելի շատ դաշնակիցներ ունի՝ ի դեմս Աստանայի ու Մինսկի լոբբիստների, քան՝ Հայաստանը։ Երեկ Զասը հասկացրել է, որ հայ-ադրբեջանական սահմանին արձանագրված միջադեպերի հետ կապված Հայաստանն իրենց չի դիմել։ Նման պնդում ՀԱՊԿ ղեկավարներն արել են նաև Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում ու իրապես մեծ է հավանականությանը, որ թե նախկինում և թե հիմա Երևանը ՀԱՊԿ-ին իսկապես չի «անհանգստացրել»։

Այս փաստն ինքնին ավելի խորքային հետևությունների տեղիք է տալիս։ Երևանում գիտակցում են, որ ՀԱՊԿ-ն իրականում ամորֆ մի կառույց է, որն, ըստ էության, որևէ առնչություն չունի մեր երկրի անվտանգության հետ, ավելի շուտ՝ հերթական հարթակ է, որտեղ զարգանում են հայ-ռուսական բազմաշերտ հարաբերությունները։ Ինքնին հասկանալի է, որ ՀԱՊԿ-ն Հայաստանին պարտադրված ընտրություն է, ու թերևս Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում ավելորդ անգամ հրապարակայնացնել այն փաստը, որ եվրասիական այս նախագծում «սվոյի» կարգավիճակ չունեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում