Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Խաղից «թռնելու» նուրբ արվեստը Հայաստանում բարգավաճում է․ Ինչ որոշում կկայացնի ՀՖՖ-ն

Ֆուտբոլային տարին դեռ չսկսված Հայաստանում տեղի ունեցավ առաջին սկանդալային միջադեպը։ Առաջին խմբի առաջնության 19-րդ տուրում «Դիլիջանի» դեմ մրցավեճում, առաջիկ կեսից հետո «Արագածի» ֆուտբոլիստները հրաժարվել են խաղադաշտ դուրս գալ։ Թիմին գրանցվել է տեխնիկական պարտություն 3։0 հաշվով։ Ավելի ուշ, «Արագած» ֆուտբոլային ակումբը հանդես եկավ հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է․ «Հարգելի երկրպագուներ, «Արագած» ՖԱ-ն ներողություն է հայցում ֆուտբոլային ընտանիքից և «Դիլիջան» ՖԱ-ից 2-րդ խաղակեսին չմասնակցելու որոշման համար:Տվյալ որոշումը կայացվել է «Արագածի» գլխավոր մարզիչ Յուրի Օկուլի կողմից: Որոշումը կայացվել է ներքին և արտաքին գործոնների հիման վրա: Մենք մեր հերթին կքննարկենք թիմի ներսում կատարվածը:Այս ամենի առնչությամբ կանկացվի ներքին հետաքննություն, որի արդյունքների մասին կհայտնենք այն ժամանակ, երբ ինչ-որ բան պարզ կլինի»: Նախնական վարկածի համաձայն, «Արագածի» գլխավոր մարզիչը նման քայլի դիմել է դժգոհ լինելով մրցավարական գործողություններից։

Ավելի ստույգ Օկուլը ֆուտբոլիստներին ի նշան բողոքի դրդել է գնալ բոյկոտի։ Նման երևույթները հայկական ֆուտբոլում վերջին շրջանում հաճախակի են տեղի ունենում, ինչը լուրջ մտորումների տեղիք է տալիս։ Ի՞նչ է նշանակում խաղադաշտ դուրս չգալ և հրաժարվել պայքարից։ Ենթադրենք, մրցավարն իսկապես կողմնակալ է գործել, բայց արդյո՞ք դա հիմնավոր պատճառ է նման արարքի դիմելու համար։ Պատասխանը կարծում ենք ավելի քան պարզ է։ Խաղից «թռնելն» արատավորում է ոչ միայն թիմին, այլև տվյալ առաջնությունը, որն անց է կացվում ֆուտբոլի ֆեդերացիայի հովանու ներքո։ Խաղից «թռնելը» նշանակում է չհարգել ֆուտբոլի ֆեդերացիային, չհարգել մրցակցին, չհարգել երկրպագուին, չհարգել ֆուտբոլային մրցակցությունը։

Անցյալ տարվա ապրիլի 22-ին, Հայաստանի գավաթի խաղարկության» կիսաեզրափակիչ «Լոռի»-«Բանանց պատասխան հանդիպման մեկնարկից րոպեներ առաջ «Բանանց» ֆուտբոլային ակումբի համասեփականատեր Ջևան Չելոյանցը հրահանգել էր թիմին դուրս գալ խաղադաշտից՝ պատճառաբանելով, որ չի ցանկանում՝ «Բանանց» ակումբի հանդիպումները սպասարկի ՀՖՖ կողմից վերոնշյալ հանդիպման համար նշանակված մրցավարական անձնակազմը: ՀՖՖ-ն ուսումնասիրելով տեղի ունեցածը Չելոյանցին խիստ նախազգուշացում էր տվել, իսկ «Բանանց» ֆուտբոլային ակումբին տուգանել էր 250 հազար դրամով։ Հիմա վստահաբար կարող ենք ասել, որ ՀՖՖ-ի պատժամիջոցը նման արարքի համար ուղղակի ոչինչ է։ Ստացվում է, որ մեր երկրում կարելի է բոյկոտել պաշտոնական հանդիպում և որպես պատիժ վճարել ընդամենը 250 հազար դրամ։ Վստահ ենք, եթե մեկ տարի առաջ «Բանանցը» ենթարկվեր շատ ավելի լուրջ պատժի, այսօր «Արագածը» չէր գնա նման քայլին։ Եթե ակումբները չեն գիտակցում արարքի լրջությունն ու հետևանքները, ապա անհրաժեշտ է սահմանել խիստ պատժամիջոցներ, արատավոր այս երևույթը կանխելու համար։ Եթե ակումբներին չի բավարարում առաջնությունը սպասարկող մրցավարների որակը, ապա ո՞րն է մրցաշարին մասնակցելու իմաստը։ Բոլորս էլ գիտենք, որ մրցավարությունը Հայաստանում մեղմ ասած ծանր վիճակում է։

Բայց եթե այնուամենայնիվ որոշել եք մասնակցել պաշտոնական մրցաշարին, ապա բարի եղեք պահպանել էլեմենտար նորմերը։ Ժամանակն է, որ ՀՖՖ-ն այս հարցում դիմի շատ ավելի կոշտ միջոցների։ Լիահույս ենք, որ այս անգամ մեր ֆուտբոլային գերատեսչությունը չի բավարարվի ակումբին նկատողություն անելով և 250 հազար դրամ տուգանելով։ Իսկապես ամոթ է։ Մեր երկրում «պայքարից թռնելու» նուրբ արվեստը բարգավաճում է։

Առանց այն էլ մեր առաջնությունները չեն փայլում իրենց որակով, իսկ այսպիսի միջադեպերը ուղղակի ոտնահարում եմ հայկական ֆուտբոլի հեղինակությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում