Քաղաքները մարդկային քաղաքակրթության շաժիչ ուժն են, քաղաքը ոչ միայն աշխարհագրական տարածք է, այլ նաև առաջին հերթին բովանդակություն: Երևանը քաղաքի տեսք ստացավ խորհրդային տարիներին: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո քաղաքում տարերային շինություններ կառուցվեցին, քաղաքի արտաքին տեսքը աղավաղվեց՝ կորցրեցինք վարդագույն երազը՝ վարդագույն քաղաքը, կանաչ տարածքները:
Երևանի բովանդակության և խնդիրների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց ճարտարապետ Հայկ Զալիբեկյանի հետ: Նրա կարծիքով՝ Երևանն ունի այն խնդիրները, որոնք բնորոշ են ժամանակակից քաղաքներին՝ մի վերապահումով՝ Երևանը բավականին հետ է ընկել ժամանակակից զարգացած քաղաքներից. «Երևանն ունի տրանսպորտի, նորմալ բնակելի տարածքների, ջրային տարածքների, կանաչ տարածքների խնդիր և այլն»:
Դիտարկելով զարգացած քաղաքների օրինակը, ըստ մեր զրուցակցի, Երևանի խնդիրների լուծուման տարբերակներից է լավ հասարակական տրանսպորտ ունենալը՝ ավտոբուս, մետրո, տրամվայ, տրոլեյբուս և այլընտրանքային երթևեկության միջոցներ՝ հեծանիվ և այլն. «Դրանով հնարավոր է խթանել, որ մարդիկ ավելի շատ քայլեն և հրաժարվեն անձնական օգտագործման մեքենաներից»,- նշեց Հ. Զալիբեկյանը՝ հավելելով, որ Երևանն ունի ռեսուրսներ՝ առանձնացված գծերի, այլընտրանքային երթևեկության միջոցների համար. անհրաժեշտ է վերացնել խոչընդոտները՝ լուծելով մայթերին առկա շինությունները քանդելու խնդիրը:
Հայկ Զալիբեկյանը նաև ընդգծեց, որ Երևանը թշնամի քաղաք է երեխաների, ծերերի և հաշմանդամների համար:
Մանրամասն՝ տեսանյութում: