«Ես կուզեի հավատալ, որ ռազմական ոստիկանության պետին պաշտոնից հեռացնելով՝ կփոխվի ռազմական ոստիկանության կառույցը, բացասական ավանդույթները: Ռազմական ոստիկանությունը մի պատժիչ տեղ էր, որտեղ վատ էին վարվում շարքային զինծառայողի հետ, ցուցմունքներ տալու, մահվան դեպքերը կոծկելու, զինվորներին տևական ժամանակ այնտեղ պահելու տեղ էր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը: