Աշխարհի ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունը մեկ շաբաթում նվազել է 444 մլրդ դոլարով՝ ֆոնդային շուկաների վրա կորոնավիրուսի ազդեցության պատճառով: Այդ մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Գործակալության համաձայն՝ աշխարհի հինգ հարյուր հարուստ մարդկանց շրջանում ամենալուրջ կորուստները կրել են Amazon-ի ղեկավար Ջոզեֆ Բեզոսը, Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը և LVMH խմբի նախագահ Բեռնար Առնոլտը: Նշվում է, որ ընդհանուր առմամբ նրանք կորցրել են 30 միլիարդ դոլար:
Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչը նոր տիպի կորոնավիրուսն է, որը ստացել է Covid-2019 պաշտոնական անվանումը: