ԱՄՆ-ն աշխատում է Թուրքիայի հետ սիրիական Իդլիբում իրավիճակի սրման հարցով և քննարկում է Հյուսիսատլանտյան դաշինքի դաշնակցին օգնելու տարբերակները, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
Պոմպեոն ցավակցություն է հայտնել Թուրքիային՝ 2020-ի փետրվարի 27-ին Իդլիբում սիրիական զորքերի հարձակման հետևանքով թուրք զինվորականների մահվան կապակցությամբ: Պետքարտուղարը կրկին մեղադրել է Ասադին, Ռուսաստանին և Իրանին Սիրիայի հյուսիսում հրադադարը խախտելու մեջ:
Նշենք, որ Սիրիայի կառավարական ուժերը Իդլիբում գնդակոծել են թուրքական զորքերը, ինչի հետևանքով զոհվել է 33 թուրք զինվոր․ ավելի քան 30-ը վիրավոր են: Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ սիրիական զորքերը Իդլիբի տարածքում գնդակոծել են ահաբեկիչների բնակավայր: