Փարիզի կենտրոնում հրդեհվել է Գար-դե-Լիոն երկաթուղային կայարանի տարածքում գտնվող շենքը, հաղորդում է մայրաքաղաքի պրեֆեկտուրան Twitter-ում:
«Լիոնի կայարանի մոտ հրդեհ է բռնկվել: Իրականացվում է տարհանում»,- ասվում է հաղորդագրությունում: Իրավապահ մարմինները խորհուրդ են տվել խուսափել այդ հատվածից և չխանգարել փրկարարների աշխատանքներին:
Ավելի վաղ Փարիզի պրեֆեկտուրան հայտնել էր Բերսի փողոցում, որտեղ գտնվում է Լիոնի կայարանը, տեղի ունեցած անկարգությունների մասին:
Ըստ Le Parisien պարբերականի, հրդեհը բռնկվել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից ժամանած Ֆալի Իպուպայի ելույթի դեմ բողոքի ցույցի ժամանակ: Համերգը նախատեսված էր փետրվարի 28-ին, Բերսիում:
https://twitter.com/lorenzobdx33/status/1233443924980764672?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1233443924980764672&ref_url=https%3A%2F%2Flenta.ru%2Fnews%2F2020%2F02%2F28%2Fvokzal%2F