«Մենք չենք կարող աչքեր փակել և ասել՝ ամեն ինչ երփներանգ է և ամեն ինչ շատ վառ գույների մեջ է և խնդիրներ չունենք: Այո՛, խնդիրներ ունենք հատկապես պետական պաշտոնյաների միջին սեկտորում, որովհետև նախկինում այլ ձեռագիր է եղել, այլ մոտեցումներ են եղել, իսկ այժմ երբ մարդիկ, այդ մեխանիզմները գործարկելով, չեն կարողանում հասնել առավել արդյունքի, այո՛, նրանք հեղափոխությունից նեղացածներ են»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը: