Friday, 29 03 2024
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար

Եթե կայծը թաքցնես, հրդեհի դեմը չես կարող առնել. Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված ինչ քայլեր են կատարվում

«Կորոնավիրուսի մասին բնակչության տեղեկացվությունը հենց սկզբնաղբյուրից շատ կարևոր է, որովհետև ապատեղեկատվությունը այսօր բոլորիս էլ ավելի լարվածության մեջ է պահում, քանի որ դրա հիմքերը ընդհանրապես չկան: Երեկ սոցցանցերում երկու դեպքի մասին աղաղակող ապատեղեկատվություն էր տարածվել: Պաշտոնապես հայտարարում եմ, որ երկու դեպքերն էլ ստուգվել են, և արդյունքները եղել են բացասական»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների բաժնի պետ Լիանա Թորոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե կա ՞ արդյոք Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության դեպք:

Մեր զրուցակցի խոսքով՝ այսօր առողջապահության նախարարության կիզակետում ոչ միայն ինֆեկցիոն բնույթի հիվանդանոցն է, այլև ամբողջ բազմապրոֆիլ հիվանդանոցները, թոքաբորբի բոլոր այն դեպքերը, որոնք այսօր բուժում են ստանում:

«Այսօրվա, այս ժամի դրությամբ կատարվել է 100 հետազոտություն, որոնց արդյունքը բացասական է: Եթե դեպք լինի Հայաստանի Հանրապետությունում, առողջապահության նախարարությունն առաջինը ինքն է բարձրաձայնելու, որովհետև համաճարակաբանության մեջ այսպիսի սկզբունք կա. «Եթե դու այսօր կայծը թաքցնես, հրդեհի դեմը չես կարող առնել»: Հետևաբար առաջին շահագրգռված կազմակերպությունը, որ դեպք լինելու դեպքում կբարձրաձայնի, հենց ինքը՝ առողջապահության նախարարությունն է»,- նշեց Լիանա Թորոսյանը:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում