Thursday, 25 04 2024
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»

Միլիոններով պարգևավճարներ ու հավելավճարներ. Ինչքան պրեմիա ու հավելավճար են ստացել Հրայր Թովմասյանն ու ՍԴ անդամներն 2019-ին

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը 2019 թվականի ընթացքում իր աշխատավարձից զատ՝ ստացել է 4 միլիոն 762 հազար  211 դրամ պարգևավճար։ Միայն դեկտեմբեր ամսվա նրա պարգևավճարը կազմել է 1 միլիոն 375 հազար 712 դրամ։ Իսկ բացի աշխատավարձից ու պարգևավճարներից՝ Թովմասյանը նաև գրեթե ամեն ամիս հավելավճարներ է ստացել, որը տարեկան կտրվածքով կազմում է 161 624 դրամ։ Այս տեղեկությունը, ի պատասխան «Առաջին լրատվական»-ի հարցման, տրամադրել են Սահմանադրական դատարանից։

Նույն տեղեկատվության համաձայն՝ հավելավճարներ ու պարգևավճարներ ստացել են ՍԴ մյուս անդամները և երկու դատավոր՝ Արման Դիլանյանը և Վահե Գրիգորյանը, որը անցած տարվա ընթացքում պարգևավճար է ստացել 4 անգամ։

Եվ այսպես. Ֆելիքս Թոխյանը անցած տարվա ընթացքում ստացել է 4  միլիոն 856 հազար 547 դրամ հավելավճար և գրեթե նույնքան էլ՝ 4 միլիոն 462 հազար 608 դրամ, պարգևավճար։

Հրանտ Նազարյանը 2019-ին, աշխատավարձից զատ, ստացել է 5 միլիոն 768 հազար 083 դրամ հավելավճար և 4 միլիոն 444 հազար 608 դրամ պարգևավճար։

Աշոտ Խաչատրյանը անցած տարվա ընթացքում ստացել է 1 414 193 հավելավճար և 4 միլիոն 444 հազար 608 դրամ պարգևավճար։

Ալվինա Գյուլումյանը, աշխատավարձից զատ, մեկ տարվա մեջ ստացել է 2 միլիոն 641 հազար 656  դրամ հավելավճար և 4 միլիոն 444 հազար 608 դրամ պարգևավճար։

Արման Դիլանյանը ստացել է 903  հազար 067 դրամ հավելավճար և 4 միլիոն 444 հազար 608 դրամ պարգևավճար։

Արայիկ Թունյանը ստացել է 685 735 հազար հավելավճար և 4 միլիոն 444 հազար 608 դրամ պարգևավճար։

Արևիկ Պետրոսյանը՝ 1 միլիոն 442 հազար 232  դրամ հավելավճար և 4 միլիոն 444 հազար 608 դրամ պարգևավճար։

Վահե Գրիգորյանը, ով ՍԴ-ում որպես դատավոր աշխատանքի է անցել 2019 թվականի հունիսի 19-ից, մինչև տարեվերջ ստացել է 1 միլիոն 746 հազար 096 դրամ պարգևավճար։ Նա որևէ հավելավճար անցած տարվա ընթացքում չի ստացել։ Ի դեպ, ի տարբերություն ՍԴ մյուս անդամների ու ՍԴ դատավոր Արման Դիլանյանի, ովքեր բոլորը պարտադիր անցած տարվա դեկտեմբեր ամսին ստացել են  1 միլիոն 031 հազար 784  դրամ պարգևավճար,  Վահե Գրիգորյանի համար նման պարգևավճար սահմանված չի եղել։

«Առաջին լրատվական»-ը ՍԴ աշխատակազմին խնդրել էր տեղեկացնել, թե 2019 թ.-ի ընթացքում ամիս առ ամիս ավտոմեքենաների սպասարկման համար որքան վառելիք է տրամադրվել ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին և դատական կազմի մյուս անդամներին:

Բացի դրանից, թե քանի ավտոտրանսպորտային միջոց է սպասարկում ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին և նրա ընտանիքին։

Ի պատասխան այս հարցման էլ՝ ՍԴ աշխատակազմից տեղեկացրել են, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին սպասարկում է AUDI Q7 001 OS 01 պետհամարանիշներով ավտոմեքենան, որի համար անցած տարի տրամադրվել է 1620 լիտր բենզին։

ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանին սպասարկում է 004 OS 01 պետհամարանիշներով ավտոմեքենան, որին անցած տարվա ընթացքում տրամադրվել է 2880 լիտր բենզին։

Հրանտ Նազարյանին սպասարկում է 005 OS 01 պետհամարանիշներով մեքենան, որին էլ տրամադրվել է կրկին 2880 լիտր բենզին։

Աշոտ Խաչատրյանին սպասարկել է 008 OS 01  պետհամարանիշներով մեքենան, որին տրամադրվել է 2880 լիտր բենզին։

Ալվինա Գյուլումյանին սպասարկող  007 OS 01 պետհամարանիշներով ավտոմեքենայի համար տրամադրվել է 2890 լիտր բենզին։

Արման Դիլանյանին սպասարկում է 002OS01 պետհամարանիշներով ավտոմեքենան, որին էլ տրամադրվել է կրկին 2880 լիտր վառելիք։

Արայիկ Թունյանին սպասարկող 003 OS 01 պետհամարանիշներով մեքենային տրամադրվել է նույնքան՝ 2880 լիտր բենզին։

Արևիկ Պետրոսյանին սպասարկող 009 OS 01 պետհամարանիշներով ավտոմեքենային տրամադրվել է 2880 լիտր բենզին։

Վահե Գրիգորյանին սպասարկող 006 OS 01  պետհամարանիշներով  ավտոմեքենային էլ տրամադրվել է 960  լիտր վառելիք։

Ամսական կտրվածքով ՍԴ անդամներին ու դատավորներին տրամադրվել է  հիմնականում 240 լիտր վառելիք՝ բացառությամբ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի, որին հիմնականում ամսվա կտրվածքով տրամադրվել է 100 լիտր վառելիք։

Ի դեպ, մենք ՍԴ աշխատակազմից խնդրել էինք նաև տեղեկացնել, թե  արդյոք ՀՀ սահմանադրական դատարանի դատավորների ելումուտը և աշխատանքի հաճախումները արձանագրվո՞ւմ են որևէ համակարգի միջոցով: Ի պատասխան՝ մեզ տեղեկացրել են, որ Սահմանադրական դատարանի դատավորների ելումուտը Սահմանադրական դատարանի շենք և աշխատանքի հաճախումները որևէ համակարգի միջոցով չեն արձանագրվում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում