Wednesday, 22 09 2021
01:00
ԱՄՆ-ն և ԵՄ-ն կհամագործակցեն կորոնավիրուսի վերաբերյալ ապատեղեկատվության դեմ պայքարի հարցում
Իսրայելական անօդաչու թռչող սարքն ընկել է Սիրիայի տարածքում
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Սամվել Կարապետյանին եւ «Հայկական բիզնես ֆորում 2021»-ի մասնակիցներին
00:20
Աֆղանստանում տնային տնտեսությունների միայն հինգ տոկոսն ունի բավարար քանակությամբ օրական սնունդ. ՄԱԿ
00:10
Գերմանիան ԱՀԿ ղեկավարի պաշտոնում կրկին առաջադրել է Գեբրեյեսուսի թեկնածությունը
00:00
Բորիս Ջոնսոնը խորհուրդ է տվել Ֆրանսիային «հավաքել իրեն» AUKUS համաձայնագրի հարցում
23:50
Alitalia ավիաընկերությունը չեղարկել է ավելի քան 160 չվերթ
23:40
ԱՄՆ-ում դեռահաս է մահացել փողոցային կրակոցների հետևանքով
Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՄԱԿ-ում Էրդողանի հայտարարություններին
Կրեմլում դժվարացել են ասել, թե Պուտինը երբ դուրս կգա ինքնամեկուսացումից
Մահվան ելքով ավտովթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին
23:10
ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանը հետ կվերադառնա Վաշինգտոն
23:00
Ավստրալիայում գրանցվել է երկրի պատմության ընթացքում ամենաուժեղ երկրաշարժը
22:50
Աֆղանստանում զինված հարձակման հետևանքով հինգ մարդ է մահացել
Վրաստանի վարչապետը հանդիպում Է անցկացրել Ավստրիայի, Թուրքիայի եւ Մոլդովայի ղեկավարների հետ
22:30
Ֆրանսիայի պաշտպանության նախարարը խոսել է ՆԱՏՕ-ի ներսում քաղաքական երկխոսության բացակայության մասին
22:20
Բայդենն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
Արշակ Կարապետյանը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել զինված ուժերում բջջային կապից օգտվելու հրամանի պահանջների կատարմանը
ՀՀ ոստիկանապետն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
Թուրքական Bayraktar TB3 անօդաչուի առաջին թռիչքը նախատեսվում է 2022 թվականին
21:40
Ուկրաինան կարող Է ԵՄ-ի հետ «բաց երկնքի» մասին համաձայնագիրն ստորագրել հոկտեմբերի գագաթնաժողովում
Ամբողջ աշխարհը Ուկրաինայի հետ է, բայց մեզ տխրեցնում է ՀՀ դիրքորոշումը․ Բոժկո
Մեկնարկել է Գյումրու ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը
21:10
Հանգստի լավագույն ուղղությունները 2021 աշնանը
Ունենք ԱԺ պատգամավորներ, ովքեր կառաջադրվեն ՏԻՄ ընտրություններին որպես համայնքի ղեկավարներ․ Բաքոյան
ՌԴ-ն Մինսկի խումբը ԼՂ խնդրի կարգավորման տեսանկյունից կարևոր գործիք է համարում
Անկախության տոնի առթիվ Տաջիկստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Միրզոյանը Լիտվայի իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից ՀՀ տարածք ներթափանցման հետևանքով ստեղծված իրադրությանը
20:20
Զելենսկին և Էրդողանը քննարկել են ազատ առևտրի և ռազմական համագործակցության հարցեր
Էրդողանն ու Վրաստանի վարչապետը քննարկել են Կովկասում տիրող իրավիճակը

Հայաստանում մարտին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Հայաստանում մարտի եղանակային կանխատեսումը և կլիմայական բնութագիրը։Դրանց համաձայն, միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով։

Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +7…+80C, որը նորմայից բարձր է 1-2 աստիճանով: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -2…-40C, ամսվա երկրորդ կեսին ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +18...+200C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը՝ -22…-240C, առավելագույնը՝ +25…+280C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում  է նորմային մոտ  (նորման 25-35մմ):

 Շիրակի, Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի  և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -1…-30C, որը նորմայից բարձր է 1-2 աստիճանով: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -7…-100C, ամսվա երկրորդ կեսին ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև +10…+150C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -30…-330C, առավելագույնը՝ +17…+200C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ  (նորման 40-60մմ):

 Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +1…+30C, որը նորմայից բարձր է 1-2 աստիճանով: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -6…-90C, ամսվա երկրորդ կեսին ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև +17…+200C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -26…-280C, առավելագույնը՝ +22…+250C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման 35-40մմ):

 Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +3…+60C, որը նորմայից բարձր է 1-2 աստիճանով: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -2…-50C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև +20…+220C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -12…-160C, առավելագույնը՝ +27…+300C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ  (նորման 40-50մմ):

 Վայոց Ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +5…+70C, լեռնային շրջաններում` 0…-20C, որը նորմայից բարձր է 1-2 աստիճանով: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի  նվազում  գիշերը՝  նախալեռնային  շրջաններում  մինչև  -2…-40C,  լեռնային շրջաններում՝ -7…-100C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը նախալեռնային շրջաններում՝ +18…+200C, լեռնային շրջաններում՝ +12…+150C (դիտված պատմական նվազագույնը նախալեռնային շրջաններում՝ -20…-220C, լեռնային շրջաններում՝ -27…-300C, առավելագույնը՝ նախալեռնային շրջաններում՝ +27…+280C, լեռնային շրջաններում՝ +17…+200C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ  (նորման 50-80մմ):                                     

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +7…+90C, նախալեռնային շրջաններում` +1…+30C, որը նորմայից բարձր է 1-2 աստիճանով: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը՝ հովտային շրջաններում մինչև 0…-20C, նախալեռնային շրջաններում՝ -5…-80C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում +22…+250C, նախալեռնային շրջաններում՝ +12…+170C (դիտված պատմական նվազագույնը հովտային շրջաններում՝ -12…-150C, նախալեռնային շրջաններում՝ -27…-300C, առավելագույնը հովտային շրջաններում +30…+320C, նախալեռնային շրջաններում՝ +23…+250C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման 35-75մմ):

Երևան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +6…+70C, որը նորմայից բարձր է 1-2 աստիճանով: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև  -2…-40C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +18…+200C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -23…-250C, առավելագույնը՝ +26…+280C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ  (նորման՝ 40 մմ):

 Մարտն հանրապետությունում շարունակվում է ավելանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը: Զգալիորեն ավելանում է երկրի մակերևույթի կողմից ստացվող ջերմության քանակը: Փետրվարի համեմատությամբ մարտին օդի միջին ամսական ջերմաստիճանը բարձր է 3.90C: Միջին տասնօրյակային ջերմաստիճանը առաջին տասնօրյակում կազմում է -3.20C, երրորդ տասնօրյակում` +0.50C:    

Միջին ամսական ջերմաստիճանը Գեղարքունիքում, Շիրակում, Արագածոտնի լեռնային շրջաններում և Կոտայքում բացասական է` -1…-40C, Լոռիում (Տաշիրում` -30C), Սյունիքի,  Արագածոտնի նախալեռներում` 0…+20C, իսկ հանրապետության մնացած շրջաններում` +3…+80C: Արարատի, Արմավիրի մարզերում, Սյունիքի հովիտներում և Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանի կայուն անցումը 0-ից բարձր տեղի է ունենում մարտի սկզբին, Լոռիում` երկրորդ, Արագածոտնի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում,  Շիրակում`  երրորդ տասնօրյակներում:               

Արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժումներով պայմանավորված մարտ ամսին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը առանձին տարիների հասել է լեռնային շրջաններում`        -28…-340C, նախալեռներում` -24…-300C, հովտային շրջաններում` -13…-170C, Արարատյան դաշտում` -17…-250C:

Մերձավոր Արևելքից և Միջերկրական ծովի շրջաններից Արևադարձային տաք օդային զանգվածները բերում են ջերմաստիճանի զգալի բարձրացում: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը հանրապետության լեռնային շրջաններում առանձին տարիների հասել է` 19…220C, նախալեռնային շրջաններում, Արարատյան դաշտում, Տավուշում` 23…270C, Սյունիքի հովիտներում` 25…300C:

Երևանի միջին ամսական ջերմաստիճանը 5,1 0C է, առաջին տասնօրյակում` 3,00C, երկրորդ տասնօրյակում` 5.00C և երրորդ տասնօրյակում` 7,20C: Ջերմաստիճանը Երևանի բարձրադիր և ցածրադիր մասերում տարբեր է: Ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է 1985թ քաղաքի ցածրադիր մասերում` -25.20C, բարձրադիր մասերում` -16.40C, իսկ ամենաբարձր ջերմաստիճանները  1970թ.` 270C և 2001թ.`  24.80C :

Տեղումներով օրերի թիվը հանրապետությունում կազմում է 9-13օր (Արարատյան դաշտում` 6-8 օր): Ամսական տեղումների քանակը շրջանների մեծ մասում 28-45 մմ, համեմատաբար շատ տեղումներ են դիտվում Կապանում` 60մմ, Ապարանում, Հրազդանում` 67մմ, Գորիսում` 75մմ: Տեղումների նվազագույն քանակը գրանցվում է Արարատյան դաշտում` 23-24մմ:

Ձնածածկի միջին բարձրությունը Արագած բարձրլեռնային կայանում կազմում է 160սմ, Ջերմուկում` 75սմ, Արագածոտնի լեռնային շրջաններում, Կոտայքում` 50-65սմ, Շիրակում` 40-50սմ: Հանրապետության նախալեռնային և հովտային շրջաններում ձնածածկը վերանում է մարտի սկզբին, իսկ ձմեռների 50%-ի դեպքում կայուն ձնածածկը բացակայում է: Ձյան հալոցքը ինտենսիվ կերպով սկսվում է, երբ միջին օրական ջերմաստիճանը  գերազանցում է +30…+50C:

Եղանակի վտանգավոր երևույթներից դիտվում է ուժեղ քամի, բուք, մառախուղ և ցրտահարություն: Առանձին տաք տարիներին մարտի երրորդ տասնօրյակում ցածրադիր վայրերում դիտվում է ցրտահարություն`  800-1000 մ բարձրության վրա ցրտահարությունները դիտվում են հիմնականում մարտի 21-28 ընկած ժամանակահատվածում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում