Լուրեր
Անպատժելիության մթնոլորտ է. Մտավոր սեփականության յուրացումը ևս անպատիժ է մեզ մոտ. դրամատուրգ

Ցանկացած իրադարձություն, ներքին թե արտաքին խնդիր արտացոլվում է գրականության մեջ: Գրողներն են այն մարդիկ, որոնք ֆիքսում են իրականությունը, իրադարձությունները և փոխանցում սերունդներին: «Հայ գորղը լոկալ և գլոբալ քաղաքակրթական մատրիցայում». այս թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է թատերագետ, արձակագիր, դրամատուրգ Անուշ Ասլիբեկյանի հետ:

Գիրքը մարդու և աշխարհի հարաբերությունների հիմքում է: Ինչպիսի՞ն են այսօր հարաբերությունները, երբ մի ամբողջ համակարգ մեր իրականությունում ապամոնտաժվել է: Անդրադառնալով այս հարցին, Անուշ Ասլիբեկյանը նշեց, որ գիրքն, անշուշտ, արտացոլում է իրականությունը, բայց լավն է այն գիրքը, որը ապագայի համար տալու է այսօրվա պատկերը. «Գիրքը պետք է կարողանա կամրջել անցյալը, ներկան և ապագան»:

«…Անպատժելիության մթնոլորտ է»,- ընդգծեց մեր զրուցակիցը՝ անդրադառնալով հարցին, թե որքանով է գրողը, արվեստագետը պաշտպանված գրագողությունից: Նա նաև հավելեց, որ մտավոր սեփականության յուրացումը ևս անպատիժ է մեզ մոտ:

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *