Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Թայիփ Էրդողանը փետրվարի 28-ին անցկացված հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իդլիբի ապաէսկալացիայի գոտու վերաբերյալ պայմանավորվածությունների կատարումը: Այդ մասին, ինչպես հաղորդել է TASS-ը, հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Այսօր կայացել է նախագահներ Պուտինի և Էրդողանի հեռախոսազրույցը Թուրքիայի Հանրապետության ղեկավարի խնդրանքով: Խոսակցությունը եղել է հանգամանալից, այն նվիրված էր ամեն ինչ անելու անհրաժեշտությանը, որպեսզի կատարվեն ապաէսկալացիայի գոտու շուրջ ձեռք բերված սկզբնական պայմանավորվածությունները»,-ասել է նա:
Պուտինը և Էրդողանը նաև քննարկել են առաջիկայում այս կամ այն մակարդակով Իդլիբի շուրջ շփումներ անցկացնելու հնարավորությունը: