«Ես չեմ ցանկանա մեկնաբանել և պարզաբանել վարչապետի ասածները մի պարզ պատճառով, որ ինքն անձամբ կարող է պարզաբանել՝ ինչ է նկատի ունեցել: Ես կարծում եմ՝ քաղաքական դաշտում լինել, երկրի քաղաքացիների քվե ստանալը, երկրին, ժողովրդին ծառայելն առհասարակ պատվաբեր է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ընդդիմություն լինելը եկամտաբեր է, ինչպես պնդում է վարչապետը: