«Մենք Հայաստանի հետ կապված 1 տեսանելիք ունենք և կարծում ենք, որ սահմանադրության հետ կապված հանրաքվեն շատ վտանգավոր է Հայաստանի համար: Սա է պատճառը, որ դեմ ենք, կամ բոյկոտելու, «Ոչ»-ի կողմ ենք: Ես ապրում եմ ԱՄՆ-ում, և մեզ մոտ էլ շատ հստակ դրվածք կա, որ կառավարության քաղաքական կառույցները պետք է իրարից անկախ լինեն: Իսկ այս դեպքում դառնում է մեկ անձի որոշում, որը շատ վտանգավոր է երկրի աճի, կայունության համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Արևելյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի անդամ Անի Չաղլասյանը: