«Հենց այսօր պետական համակարգում աշխատում են հազարավոր մարդիկ, որոնք տասնամյակներ շարունակ աշխատել են բոլորովին այլ խաղի կանոններով՝ լավություն անելով, դրա դիմաց ինչ-որ բան ստանալ, որոշում ստորագրել, առաջ մղել ինչ-որ մեկի շահերը, որոշումներ ստորագրել և այլն: Հեղափոխությունից հետո իրենց հնարահավորություն է տրվել ընդունել խաղի նոր կանոններ, այսինքն՝ օրենք: Մեր նպատակը հետևյալն է՝ կաշառք չվերցնեն, տնտեսությունը հզորանա, ավելի շատ բյուջե ունենա, աշխատավարձերը բարձրանան և երկիրը ներդաշնակ զարգացում ապրի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը: