Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը Դուբայի մրցաշարից դուրս թողեց հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովին:
ATP 500 մրցաշարի տղամարդկանց մենախաղի ¼ եզրափակիչում Ջոկովիչը 1 ժամ 08 րոպե ձգված մրցախաղում առավելության հասավ Խաչանովի նկատմամբ երկու սեթում՝ 6:2, 6:2: Եզրափակիչ դուրս գալու համար սերբ թենիսիստը կմրցի Մոնֆիս-Գասկե զույգի հաղթողի հետ:
Դուբայի ATP 500 մրցաշարը կեզրափակվի փետրվարի 29-ին: Այն ունի մոտ 3 միլիոն ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդ: