Tuesday, 19 03 2024
Չարենցավանի կամրջի մոտ մեքենաներ են բախվել
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի աջակցությունը ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին. Փաշինյան
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
Հուսով ենք, որ Հայաստան-ՆԱՏՕ նոր ձևաչափով գործունեության ծրագիրը շուտով կհաստատվի
Եթե ամեն հուշարձանի համար մեկ հսկող կցենք, ապա կունենանք ավելի շատ հուշարձան, քան՝ մարդկային ռեսուրս
Սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն
Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
Էն որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, էս մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը
Ծառը կոտրվել ու ընկել է մեքենայի վրա
Վարդենիսում էլ ենք դպրոց սարքում, ու թող էլ չասեն՝ էս ինչ բանը փակում են, որովհետև տալիս են
Կասե՞ք ի վերջո, էդ «Fly Arna»-ն ի՞նչ եղավ, փակվե՞ց, լիցենզիան ավարտվե՞ց. Գաբրիելյանը` փոխնախարարին
««Պատիվ ունեմ» խմբակցությունը ներկա է, բայց չի գրանցվում». ԱԺ-ն քվորում չապահովեց
ՔՊ նորընտիր պատգամավոր Դավիթ Կարապետյանը ԱԺ ամբիոնից երդվեց
Շփման գիծը փոխում ենք սահմանով, կարող է զորքերի փոխարեն դիրքերում լինեն սահմանապահներ. Փաշինյան
Ժողովու’րդ, ձեր հարցերի պատասխանները գտնելու ենք, հիմա, թողեք ոտք-ոտք քայլենք առաջ. Փաշինյան
Սահմանագծման և սահմանազատման գործընթացը կսկսենք Բաղանիսից Բերքաբեր ընկած էդ տարածքից. Փաշինյան
13:00
«Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի»․ Շառլ Միշելի հոդվածը
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը
«Տաշիր» առևտրի կենտրոնը մասնակի փակվել է
Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի
8 բեռնատարից 7-ի մեջ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով
Ուղիղ. Նիկոլ Փաշինյանի և Ենս Ստոլտենբերգի ասուլիսը
Զախարովան մեկնաբանել է պատերազմի մասին Փաշինյանի խոսքերը
12:13
МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank
12:09
Հայէկոնոմբանկի Visa Business քարտերն այժմ ավելի շահավետ պայմաններով
Լուրերի օրվա թողարկում 12։00

Ռուսաստանի ծանր հարվածը Թուրքիային. Ինչ կորոշի ՆԱՏՕ-ի արտահերթ նիստը

Թուրքիան ՆԱՏՕ-ի արտահերթ հավաք է նախաձեռնել՝ Իդլիբում ստեղծված իրադրությունը քննարկելու համար: Հավաքը մի քանի ժամ անց տեղի կունենա Բրյուսելում: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ թուրքական զինուժը ռուս-սիրիական օդային հարվածի հետևանքով ունեցել է խոշոր կորուստ՝ 33 սպանված: Մինչդեռ թուրքական զինուժը Իդլիբում կորուստներ ունենում է արդեն մի քանի օր: Անկարան մինչև փետրվարի վերջը ժամանակ էր տվել Ասադին, ասել կուզի՝ Ռուսաստանին, հետ քաշվելու համար: Ժամանակը սպառվում է, բայց Ռուսաստանն ու Ասադը հետ չեն քաշվում: Թե ինչու՝ այլ հարց է:

Արդյոք Անկարան սկսելո՞ւ է ավելի մասշտաբային պատերազմ Ռուսաստանի և Սիրիայի դեմ: Հավանաբար շատ բան կախված է, թե ինչ կորոշի ՆԱՏՕ-ն, ինչ կանի ԱՄՆ-ը՝ կաջակցե՞ն, թե՞ ոչ, և ինչպիսի՞ բնույթի ու ծավալի կլինի աջակցությունը: ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն սպառազինություն կտրամադրե՞ն, ռազմական աջակցություն կտրամադրե՞ն Թուրքիային, թե՞ ոչ: Որովհետև քաղաքական աջակցությունն Անկարային թերևս բավարար չէ:

Մյուս կողմից՝ այդ դեպքում կստացվի, որ ԱՄՆ-ը կամ ՆԱՏՕ-ն են մտնելու Ռուսաստանի հետ բախման մեջ: Եվ այդ հանգամանքն էլ Ռուսաստանի համար կբարդացնի նահանջը, որովհետև շատ դժվար կլինի ռուսաստանցիներին բացատրել, որ հաղթաբեր Պուտինը նահանջեց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն կանգնեցին Թուրքիայի կողքին կամ մեջքին: Այլ կերպ ասած՝ ամերիկյան կամ ՆԱՏՕ-ական ռազմական օգնությունը կամ դրա թեկուզ իմիտացիան կնշանակեն, որ Թուրքիային ու Ռուսաստանին էլ ավելի են մղում Իդլիբի ծուղակ: Տպավորություն է, որ այս անգամ ինչ-որ մեկը մնալու է այդ ծուղակում. Պուտի՞նը, թե՞ Էրդողանը՝ դա է խնդիրը:

Այդ իրավիճակում անշուշտ կարևոր է դիտարկել Հայաստանի խնդիրները: Առաջինն անշուշտ անհրաժեշտ քայլերն են բոլոր ուղղություններով, որոնք պետք է հետապնդեն գլխավոր նպատակ՝ թույլ չտալ, որ Հայաստանը դառնա ռուս-թուրքական հարաբերությունների պարզման անգամ փոքր դրվագների թատերաբեմ: Երկրորդը, բնականաբար, արցախան ուղղությամբ զգոնության և պաշտպանունակության բարձրացումն է, որպեսզի փակվի նաև ադրբեջանական միջնորդավորվածությամբ որևէ սադրանք:

Միևնույն ժամանակ, Հայաստանին թերևս անհրաժեշտ է քաղաքական աշխատանք ոչ միայն ռիսկեր չեզոքացնելու, այլև ռուս-թուրքական նոր իրավիճակի շուրջ միջազգային իրողություններում քաղաքական հնարավորություններ տեսնելու և դրանք իրացնելու համար: Առավել ևս, որ Հայաստանն այդ առումով ունի պատմական հարուստ թղթապանակ՝ միջազգային հարաբերությունների սեղանին դնելու համար, որովհետև որևէ նոր աշխարհակարգի ձևավորման առանցքային բազաներից մեկը միշտ լինում է պատմությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում