Չինաստանի Նինգբո քաղաքում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության 3-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատարներ Հայաստանի և Ռուսաստանի հավաքականների պայքարում գրանցվեց ոչ-ոքի՝ 2:2 արդյունք:
Երկրորդ և երրորդ խաղատախտակների վրա հանդես եկող Սերգեյ Մովսիսյանն ու Վլադիմիր հակոբյանը ոչ-ոքի խաղացին համապատասխանաբար Ալեքսանդր Գրիշչուկի և Յան Նեպոմնյաշչիի հետ:
Չորրոդ խաղատախտակի վրա սև ֆիգուրներով հանդես եկող Գաբրիել Սարգսյանը 50 քայլում պարտվեց Պյոտր Սվիդլերին:
Րոպեներ առաջ ավարտվեց նաև Լևոն Արոնյան Սերգեյ Կարյակին պարտիան: Աշխարհի երրորդ և չորրորդ շախմատիստների պարտիան ավարտվեց սպիտակ խաղաքարերով հանդես եկող Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանի հաղթանակով:
Նշենք, որ մինչ այս տուրը երրորդ հորիզոնականում ընթացող Ադրբեջանի հավաքականը 2.5:1.5 հաշվով պարտություն կրեց Հունգարիայի ընտրանուց: Հանրահայտ Հուդիթ Պոլգարը հաղթանակ բերեց իր թիմին: