ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը անդրադառնալով հարցին, թե ինչ տեսակետ ունի պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի՝ դատարանի բակում հնչեցրած հայտարարության վերաբերյալ, թե Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ Սերժ Սարգսյանը իր մեղադրանքին ոչ համապատասխան հայտարարություն է արել:
«Իր մեղադրանքը վերաբերում է դիզվառելիքին, իր թիմակից Սերգո Կարապետյանի ցուցմունքին, Բարսեղ Բեգլարյանի մասնակցությանը ոչ իրավական գործընթացին, որը տեղի է ունեցել նախկինում իր պաշտոնավարման ընթացքում: Ինչ վերաբերում է արցախյան հարցին, ապա այսօրվա իշխանությունը հստակ ձևակերպում և անվանում է տվել՝ մյունխենյան սկզբունքներ, դրանք բացարձակ չեն համապատասխանում այդ օրը հնչեցրած Սերժ Սարգսյանի տեսակետին»,-ասաց նա: