Թուրքական ոստիկանության հատուկ նշանակության ուժերն ուժեղացրել են Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների և Թուրքիայի տարածքում գործող ՌԴ հիմնարկությունների անվտանգությունը: Այս մասին հայտնել է ՌԴ դեսպանության մամուլի կցորդ Իրինա Կասիմովան:
«Երեկվանից Թուրքիայում Ռուսաստանի դեսպանության և ռուսական մյուս արտասահմանյան հիմնարկությունների պահպանությունն ապահովվում է ոստիկանության հատուկ նշանակության ուժերի կողմից»,- ասել է նա: Ավելի վաղ Թուրքիայում ՌԴ-ի դեսպան Ալեքսեյ Երխովը հայտնել է, որ ինքն սպառնալիքներ է ստանում Սիրիայի Իդլիբի նահանգում իրադրության սրվելու պատճառով: