Թուրքական իշխանությունները արգելափակել են YouTube-ը, ինչպես նաև որոշ սոցիալական ցանցեր փետրվարի 27-ին սիրիական Իդլիբում թուրք զինվորականների մահից հետո: Այս մասին հայտնում է Haberturk-ը:
Հրապարակման համաձայն, Turk Telekom-ը սահմանափակել է օգտատերերի մուտքը Twitter, Instagram, Facebook և WhatsApp:
Նշենք, որ նախօրեին Սիրիայի կառավարական ուժերը Իդլիբում կրակ են բացել թուրքական զորքերի ուղղությամբ, ինչի հետևանով զոհվել է 33 թուրք զինվոր: Ի պատասխան՝ Թուրքիան սկսել է օդային և ցամաքային գնդակոծություններ Սիրիայի կառավարական ուժերի դիրքերի ուղղությամբ: