Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման համար պրոֆիլակտիկ քայլեր են ձեռնարկվում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Գիտեք, որ Իրանի հետ սահմանի մասով որոշում արդեն կայացվել է և այդ մասով որոշակի սահմանափակումներ ունենք»,- ասաց Գրիգորյանը՝ ընդգծելով, որ օնլայն ռեժիմով կապի մեջ են բոլոր գերատեսչությունների հետ և վտանգի դեպքում համապատասխան որոշումներ կկայացնեն։
Գրիգորյանի խոսքով՝ այս պահին դեռևս չի քննարկվում Վրաստանի հետ սահմանը փակելու հարցը։