Թուրքական «Turkish Airlines» ազգային ավիափոխադրողը ժամանակավորապես դադարեցրել է Նախիջևանի հետ օդային հաղորդակցությունը՝ կորոնավիրուսի տարածումից խուսափելու նպատակով։ Այս մասին հայտնել է ավիաընկերության գործադիր տնօրեն Իլքեր Այջըն:
Այջըն նշել է, որ Թուրքիան կորոնավիրուսի պատճառով դադարեցրել է օդային հաղորդակցությունը նաև Իրանի հետ:
Նա նաև փոխանցել է, որ ավիափոխադրողը կորոնավիրուսի պատճառով նվազեցրել է թռիչքները նաև դեպի Հարավային Կորեայի մայրաքաղաք` Սեուլ:
Այջըն նշել է, որ կորոնավիրուսի պատճառով մի շարք կանխարգելիչ միջոցներ են ձեռնարկվում. ավիաընկերությանը պատկանող բոլոր ինքնաթիռներում վարակազերծման աշխատանքներ են իրականացվում: