Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն ասել է, որ 2019-ին անվտանգության ուժերին հաջողվել է կանխել ինը ահաբեկչություն Հյուսիսային Կովկասում, ինչպես նաև վերացնել 26 ահաբեկչի: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
Նրա խոսքով՝ անցյալ տարի կանխվել է «ԴԱԻՇ» կազմակերպության 13 բջիջների գործունեությունը, վերացվել է 26 ահաբեկիչ, կանխվել է ահաբեկչական բնույթի 22 հանցագործություն, այդ թվում՝ ինը ահաբեկչական հարձակում:
Բացի այդ, անվտանգության ուժերը ձերբակալել են 230 զինյալների: