Սլովակիայի նախկին փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Պավոլ Ռուսկոն դատապարտվել է 19 տարվա ազատազրկման խարդախության համար: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով դատարանի Սենատի նախագահ Էմիլ Կդեմանիչին:
Բացի այդ, նախկին պաշտոնյան պետք է վճարի տուգանք`10 հազար եվրո:
Կդեմանիչի փոխանցմամբ՝ բացի Ռուսկոյից, դատապարտվել է նաև նրան հանցակից գործարար Մարիան Կոչները:
Պավոլ Ռուսկոն երկրի խորհրդարանի փոխխոսնակն է եղել 2002-2003 թթ․, իսկ 2003-2005 թթ․զբաղեցրել է փոխվարչապետի և էկոնոմիկայի նախարարության ղեկավարների պաշտոնը: