Friday, 19 04 2024
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար

Եթե ՀԾԿՀ-ն չի անում, օրենսդիրը կանի․ «Գազպրոմ»-ի ու ՀԷՑ-ի թոփմենեջերները չպետք է ՀՀ վարչապետի չափ աշխատավարձ ստանան սպառողի հաշվին

«Միանշանակ ճիշտ որոշում է։ Աշխատավարձային շեմ սահմանելու քայլը վաղուց էր պետք անել։ Եվ առհասարակ, աշխատավարձային շեմից բացի, պետք է վերանայվի նաև սակագների ձևավորման ողջ մեթոդաբանությունը, որը արատավոր է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց տնտեսագիտության դոկտոր Ատոմ Մարգարյանը՝ անդրադառնալով իշխանական պատգամավորների՝ «Էներգետիկայի մասին» օրենքում կատարվող փոփոխությունների նախագծին։

Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Արտակ Մանուկյանը և Վարազդատ Կարապետյանն առաջարկում են փոփոխություններ կատարել «Էներգետիկայի մասին» օրենքում: Երեկ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում նախագծի քննարկման ժամանակ Արտակ Մանուկյանն ասաց, որ սրանով ուզում են կանոնակարգում մտցնել, և հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների համար, եթե սակագի մեջ ներառում են աշխատավարձի ֆոնդը, վերին շեմ սահմանեն։ Նրանց խոսքերով՝ եթե ընկերության սեփականատերը կամ խորհուրդը կորոշի, որ իրենց աշխատակիցները պետք է ավելի շատ փող ստանան, ապա դա պետք է անեն իրենց շահույթի հաշվին։ «Հանրային ծառայության որոշ ընկերություններում, ես չեմ ասում բանկեր կամ այլ ընկերություններ, կան մենաշնորհային հանրային ծառայության ընկերություններ, որտեղ տնօրենները, տնօրենների տեղակալները կարող են ստանալ 10, 15, 20 հազար դոլար աշխատավարձ: Մենք ոչ թե ասում ենք՝ դուք իրավունք չունեք ձեր տնօրեններին բարձր աշխատավարձ տալ, այլ ասում ենք՝ այդ աստղաբաշխական աշխատավարձը մի՛ մտցրեք սակագնի մեջ, եթե մտցնում եք, մտցրեք այն չափով, ինչ չափով Հայաստանի ամենաբարձր վարձատրվող պետական պաշտոնյան է ստանում»,- նախագծի քննարկման ժամանակ ասել է Բաբկեն Թունյանը՝ հավելելով, որ այս փոփոխությունը հնարավորություն կտա աշխատավարձի ֆոնդի պահպանման պարագայում առավել արդարացի բաշխում ապահովել: Առաջարկը որևէ ազդեցություն սակագնի վրա չունի, և միմիայն ենթադրում է վերին և ստորին շեմերի միջև խզվածության մեղմում, ինչպես նաև վերին շեմի մասով կանոնակարգում:

Նշենք, որ այժմ Հայաստանում պետական պաշտոնյայի համար սահմանված է 1.3 միլիոն դրամ աշխատավարձ, որն էլ, որպես շեմ, առաջարկում են սահմանել պատգամավորները հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների համար։

Ատոմ Մարգարյանի խոսքերով՝ այս փոփոխությունը կարող է առաջին քայլը լինել։ «Եթե ընկերությանը թողնենք, ապա ինքը կարող է սկզբունքորեն միլիոնավոր դրամների փոխարեն դոլարային աշխատավարձային ֆոնդ սահմանել։ Հետո՞, մենք ինչ պետք է անենք։ Շատ էլ, որ Հայաստանն այսօր զրկված է այլընտրանքային հնարավորությունից՝ այլ երկրներից գազ ներկրելու և մրցակցային այլընտրանք ստեղծելու տեսակետից։ Նորմալ պայմաններում, եթե Հայաստանը ունենար հնարավորություն, ասենք, նույն իրանական կամ թուրքմենական գազը սեփական խողովակով ներկրելու, «ԳազպրոմԱրմենիա»-ն նման ախորժակ չէր դրսևորի։ Բայց գիտենք, որ Հայաստանը այդ հնարավորությունը չունի։ Այստեղ, ինչպես ասում են, վերջին բաստիոնը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է, որը նախկինում չի արել որևէ գործողություն այդ ուղղությամբ, քանի որ եղել են ուղղակի կցորդ այդ ընկերության բիզնես շահերին։ Հիմա, կարծես, կիրավիճակ է փոխվել, և եկել է նաև որոշումներ կայացնելու ժամանակը։ Եվ եթե ՀԾԿՀ-ն չի գնում նման քայլի, դա կանի օրենսդիրը՝ օրենքով, և ոչ ոք չի կարող շրջանցել օրենքները»,- նկատեց Մարգարյանը՝ հավելելով, որ որևէ ընկերության թոփմենեջեր չի կարող ՀՀ վարչապետի չափ աշխատավարձ ստանալ այդ ծառայությունը ստացողի հաշվին։ Տվյալ դեպքում ասենք՝ գազ սպառողի հաշվին։

Անդրադառնալով հարցին, թե ամեն դեպքում որքանով է հնարավոր իրագործել այս փոփոխությունը, Մարգարյանը նկատեց, որ, այո, այդ ճանապարհին կարող է առաջ բերվել գազային հայտնի պայմանագիրը, բայց դա իր հերթին խայտառակ պայմանագիր է, և նոր իշխանությունը պետք է գնա ռադիկալ առաջարկությունների՝ վերանայելու այդ պայմանագիրը, քանի որ դա հակասում է նաև ԵԱՏՄ պայմանագրահենքին, որոնցից մեկը ասում է, որ սակագները պետք է լինեն համադրելի, կամ պետք է միասնական էներգետիկ շուկա ձևավորվի և շատ այլ կետեր։

Նախագծի քննարկման ժամանակ կարծիքներ հնչեցին, այդ թվում՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանի կողմից, որ այս նախագիծը ազդելու է հիմնականում միայն «Գազպրոմ Արմենիա»-ի վրա: Ատոմ Մարգարյանի խոսքերով, սակայն, միայն «Գազպրոմը» չէ։ Բնական մենաշնորհ հանդիսացող ոլորտները ոչ միայն գազամատակարարումն է, այլև ջրամատակարարումն է, էլեկտրամատակարարումն է, ֆիքսված կապն է։ «Այս փոփոխությունը պետք է բոլոր ոլորտներին վերաբերի, հակառակ դեպքում դա կլինի խտրական մոտեցում, եթե վերաբերի միայն «ԳազպրոմԱրմենիա»-ին։ Եթե օրենսդիրը գնաց իսկապես ինստիտուցիոնալ ճանապարհով, կարծում եմ, որ նաև մնացած ծախսերը, ինքնարժեքի հոդվածները կվերանայվեն։ Ինձ, օրինակ, հետաքրքիր է, որ այն սակագները, որոնք այսօր գործում են ֆիքսված կապի ոլորտում, որքանով են մրցակցային, որքանով են այդ ընկերությունների ծախսերը ադեկվատ հաշվարկված, որքանով են օբյեկտիվ հիմնավորված շահույթները, և արդյոք այդ ընկերությունները ծախսերի տակ իրենց շահույթները չեն սղացնում և այդկերպ խուսափում հարկերից և, մեծ հաշվով, նաև ներդրումներից»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Մարգարյանը նաև կարծում է, որ եթե նման փոփոխություն կատարվի, աշխատավարձային շեմ սահմանվի, ու ընկերությունների բարձր աշխատավարձերը չներառվեն սակագնի մեջ, ապա մատուցվող ծառայության սակագները կարող են և նվազել։ «Ճիշտ է, սակագների մեջ աշխատավարձերի մասնաբաժինը փոքր է և սա սակագնի իջեցման հարցում մեծ ազդեցություն չի ունենա, բայց, կարծում եմ, որ կան այլ հոդվածներ, որոնք վերանայման կարիք ունեն, և ժամանակն է, որ խորհրդարանական հանձնաժողով ստեղծվի զուգահեռ ՀԾԿՀ-ին և ուսումնասիրվեն ընկերությունների ֆինանսական հոսքերը, ներդրումները, շահութաբերությունը, ռեալ կորուստները, պարտքերը, վարկային պորտֆելները։ Այդ ամբողջը պետք է հանրային վերահսկողության տակ լինի, որ մարդիկ վստահ լինեն, որ հերթական հաշիվը, որը եկել է և պետք է վճարել ու ապահովել այդ ընկերության կենսունակությունը, որ սակագները օբյեկտիվ են և հիմնված են օբյեկտիվ հաշվարկների ու ողջամիտ շահութաբերության վրա»,- եզրափակեց Մարգարյանը։

Նշենք, որ պատգամավորների նախագիծը առայժմ հետաձգվեց:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում