Friday, 29 03 2024
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ռոբերտ Քոչարյանը չի կարող լինել փրկագին պատասխանատվության դիմաց

Ղրղզստանի նախագահ Ժեենբեկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Պուտինը օգնում է լուծել իրենց խնդիրները:

Նա գործնականում ամեն հարցում օգնում է մեզ, հայտարարել է Ժեենբեկովը: Այդ հայտարարության տողատակում, անշուշտ, առանցքային դրվագը այդ երկրի նախկին նախագահ Աթամբաևի պատմությունն է, որն ամիսներ առաջ հենց Պուտինից էր օգնություն խնդրում իր երկրում իրավական հետապնդման դեմ: Աթամբաևը նույնիսկ մեկնեց Մոսկվա, հանդիպեց Պուտինի հետ, հետո վերադարձավ Ղրղզստան և ձերբակալվեց, իհարկե, որոշակի դիմադրությունից հետո:

Այլ կերպ ասած, նախագահ Ժեենբեկովն ըստ էության հայտարարում է, որ Պուտինն է «հանձնել» նախկին նախագահին, որը ներկայումս գտնվում է ազատազրկման մեջ և մեղադրվում է կոռուպցիայի համար: Ժեենբեկովի հայտարարությունը լրահոսում է հայտնվում համանման թեմայի շուրջ Երևանում հնչած հարցերի և պատասխանի ֆոնին:

Հայաստանցի լրագրողները Հայաստանի նախկին նախագահների դեմ գործերի մասին հարցրել են ՌԴ դեսպան Կոպիրկինին, որը հայտարարել է, թե Ռուսաստանը զգուշավորությամբ հետևում է Հայաստանում տեղի ունեցողին:

Դեսպան Կոպիրկինը հայտարարել է, որ իրենք շահագրգռված են Հայաստանում կայունությամբ, հասարակական կոնսենսուսով, նաև ուզում են, որ հայ-ռուսական հարաբերության կարևորությունը գիտակցող ուժերը մեծ դեր ունենան Հայաստանի քաղաքական կյանքում: Ամիսներ առաջ ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը հայտարարել էր, որ հայ-ռուսական հարաբերությունը պայմանավորված չէ Ռոբերտ Քոչարյանի ճակատագրով, և Պուտինի ու Փաշինյանի միջև ձևավորվել է աշխատանքային լավ հարաբերություն ու մթնոլորտ: Այլ կերպ ասած, Պեսկովի հայտարարությունը Ռոբերտ Քոչարյանին «հանձնած» լինելու մասին հայտարարություն էր: Ինչո՞ւ է Պուտինը հանձնում ԵՏՄ անդամների նախկին նախագահներին: Դա, իհարկե, հենց իր ոչ այնքան լավ օրից և բազմաթիվ խնդիրներից է, ներքին և արտաքին:

ՌԴ-ն չի փորձում ավելորդ բեռ ստանձնել հետխորհրդային երկրների կամ ԵՏՄ անդամների ներքին քաղաքական իրողությունների առումով:

Դեսպան Կոպիրկինը փաստորեն հայտարարում է, որ իրենց հետաքրքրում է ոչ թե Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի գործը, այլ Հայաստանի ներքին կայունությունը և հանրային կոնսենսուսը, և այն, որ ներքաղաքական օրակարգում կասկածի տակ չդրվի հայ-ռուսական հարաբերությունը: Ամբողջ հարցն այն է, սակայն, և մենք օրերս էլ անդրադարձել էինք հենց այդ խնդրին, որ հայ-ռուսական հարաբերությունը կասկածի տակ դնող իրողությունները տեղի են ունենում հենց ռուսական մեդիափորձագիտական տարածությունում: Եվ դրանք տեղի են ունենում հաճախ նաև Հայաստանից ստացվող փոխանցումով: Մինչդեռ, հայ-ռուսական հարաբերությունը, այսպես ասած, օրակարգային ոտնձգությունից պաշտպանելու «պարտականությունը» ամենևին միայն Հայաստանինը չէ, եթե անգամ Ռուսաստանը «մեծահոգաբար հանձնում» է Ռոբերտ Քոչարյանին հայկական արդարադատությանը: Մոսկվայի համար դա չի կարող և չպետք է դիտվի այսպես ասած՝ «փրկագին»՝ պատասխանատվությունից խուսափելու գին, ինչը միևնույն ժամանակ կարող է լինել քողարկող հնարք, պարզ խորամանկություն: Հայ-ռուսական հարաբերությունը պաշտպանելու գործը նաև Ռուսաստանինն է, ավելին՝ ներկայիս իրողությունների պայմաններում առավելապես Ռուսաստանինն է, երբ այդ գործում խնդիրներ առաջանում են հենց ռուսական մեդիափորձագիտական տիրույթում Հայաստանի դեմ կազմակերպվող տեղեկատվական, քարոզչական գրոհների տեսքով:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում